Ռուսաստանն Ուկրաինային վեց պահանջ է ներկայացրել՝ պատերազմը դադարեցման համար
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը Ուկրաինային միանգամից վեց պահանջ է ներկայացրել՝ պատերազմը դադարեցնելու համար։ Դրանցից հինգը, ինչպես պնդում է Կրեմլը, պետք է ամրագրվեն Ուկրաինայի Սահմանադրության մեջ, գրում Unian լրատվական գործակալությունը։
Ինչ է Ռուսաստանը պահանջում Ուկրաինայից (ըստ լրատվամիջոցների տեղեկությունների).
- ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելը. Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, որի երաշխավորներից մեկը պատրաստ է դառնալ Ռուսաստանը
- Ռուսերենը երկրորդ պետական լեզու։ Այն սահմանափակող բոլոր օրենքների չեղարկում։
- Ուկրաինայի կողմից Ղրիմի ճանաչումը որպես ռուսական.
- Ուկրաինայի կողմից ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչումը դրանց վարչական սահմաններում (ներառյալ այն տարածքները, որոնք այժմ վերահսկվում են Ուկրաինայի կողմից)
- «Դենացիֆիկացիա». Ուլտրաազգայնական, նացիստական և նեոնացիստական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեության արգելում, նացիստների և նեոնացիստների հերոսացման մասին գործող օրենքների վերացում։
- «Ուկրաինայի ապառազմականացում». Հարձակողական զենքից ամբողջական հրաժարում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



