Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին՝ պատժամիջոցներին հակազդելու լուծումներ մշակելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է հավաքվենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք պետք է հավաքվենք ԵԱՏՄ-ի շրջանակներում, համախմբվենք միասին: Չէ որ բոլորը խոսում էին այն մասին, որ մենք պետք է միասին լինենք: Ես առաջարկում եմ, և կարծում եմ, որ դուք ինձ կաջակցեք: Մենք պետք է հավաքվենք Մոսկվայում և նստենք բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Բելառուսի նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ օգնել է իր դաշնակիցներին։ Նրա խոսքով՝ շուկաները միավորելով՝ «մեկ ամսից կմոռանանք, որ պատժամիջոցներ ունենք»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



