Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այս իշխանությունները միշտ դեմ են եղել Արցախին». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանն սկսել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձեր անել: Մինչ այս այդ փորձերն արվում էին հայտարարությունների, իսկ հիմա՝ ռազմական հարձակումների միջոցով: Անդրադառնալով Արցախի ու ՀՀ-ի ուղղությամբ Ադրբեջանի վերջին գործողություններին՝ «Փաստի» հետ զրույցում նշել է «Կովկաս» ինստիտուտի վերլուծաբան Հրանտ Միքայելյանը:

«Ռուս-ուկրաինական հակամարտությունն այս տարածաշրջանում անվտանգության վակուում է ստեղծել, որովհետև ՌԴ-ն ի վիճակի չէ իր ուժը զուգահեռ պրոյեկտել: Հաշվի առնելով, որ պատերազմն ընթանում է արդեն ավելի քան երկու շաբաթ, Ադրբեջանում կարծում են, թե կարող են պահից օգտվել՝ մի կողմից ճնշում ցույց տալ Ռուսաստանին, մյուս կողմից՝ Հայաստանին ու Արցախին ցույց տալ իրենց ռազմական գերակայությունը: Ի սկզբանե պարզ էր նաև, որ եթե Ռուսաստանը երկար ժամանակ ուկրաինական ճակատում առաջխաղացում չունենա, Ադրբեջանն օգտվելու է առիթից, որովհետև Ադրբեջանը ՌԴ-ին հիմնականում որպես հակառակորդ է ընդունում: Թեպետ իրենց դիվանագիտական ղեկավարությունը ՌԴ-ին այլ պատկեր է մատուցում, բայց իրականությունն այլ է»,-ասաց վերլուծաբանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ գործողություններին և այդ համատեքստում դիտարկելով ՀՀ իշխանությունների արձագանքը՝ վերլուծաբանը շեշտեց, որ դիրքորոշումը սպասելի էր: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին որևէ կերպ չմեկնաբանեց Ադրբեջանի սադրիչ գործողությունները, իսկ իշխող խմբակցության կողմից ընտրված ՀՀ նախագահը, նկատի ունենալով «խաղաղության դարաշրջանը», ասաց՝ «հետո ինչ, որ Ադրբեջանը կրակում է, մենք մեր ճանապարհից չենք շեղվում»:

«Երկրագնդի վրա շատ քիչ իշխանություններ կան, որոնք իրենց երկրի տարածքի համար չեն անհանգստանում ու պատրաստ են ցանկացած գնով անգամ թշնամուն զիջել տարածքները: ՀՀ իշխանությունը հենց այդ քիչ իշխանությունների շարքում է: Ի դեպ, նախագահին նշանակել են այդ պաշտոնին հենց նրա համար, որ առկայության դեպքում վավերացնի այնպիսի փաստաթղթեր, որոնք ենթադրում են տարածքային զիջումներ թե՛ Արցախից, թե՛ ՀՀ տարածքային ամբողջականության տեսանկյունից: Այս իշխանությունները միշտ դեմ են եղել Արցախին, ու հիմա իրենց մոտեցումներն են պարզապես արտահայտում: 2018, 2019 թվականներին սուտ հայտարարություններ էին արվում, հիմա իշխանություններն այդ առումով պարզապես շատ ավելի ազնիվ են խոսում: Եթե ընթերցենք ներկայիս դե ֆակտո վարչապետի՝ հատկապես մինչև 2015-ը գրված հոդվածները, ապա կտեսնենք, որ իր դիրքորոշումը միշտ էլ հակաարցախյան է եղել, այստեղ զարմանալի ոչինչ չկա: Ավելին՝ ոչ միայն հակաարցախյան, այլև պրոթուրքական: Եվ հիմա այս քաղաքականությունն են իրականացնում»,-ասաց նա՝ նշելով, որ, ցավոք, այս իրողությունը պատշաճ արձագանք չի ստանում քաղաքական դաշտի ու ժողովրդի կողմից»,-ասաց նա:

Հրանտ Միքայելյանը շեշտեց՝ իրականում մեզ պետք է բանակն արդիականացնել, անվտանգության ու արտաքին նոր քաղաքականություն մշակել. «Պետք է ադեկվատ գնահատվի ռիսկը, որը կա ու աճում է: Մեծ հաշվով, պետք է ադեկվատ գնահատվեն երկրի առջև ծառացած սպառնալիքները: Հիմա այս իշխանությունները ուզում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանին ցանկացած գնով հաշտեցնել և, խոշոր հաշվով, Հայաստանին գցել Արևմուտք-Արևելք միջանցքի տրամաբանության մեջ: Սա է պատճառը, որ, ըստ իրենց, Ադրբեջանի սադրանքներն այդքան էլ մեծ չեն, իսկ այն, որ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանից կամ Արցախից տարածքներ պոկել, դիտարկում են որպես թույլատրելի իրողություն: Հիշեցնեմ՝ 2021 թ. դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը սպառել է Ադրբեջանից դուրս մնալու հնարավորությունը»: Հիմա իրենք պարզապես նույն տրամաբանությամբ շարունակում են»:

Հրանտ Միքայելյանը շեշտեց, որ իրականում գործ ունենք հստակ սպառնալիքների հետ: «Թուրքիայոմ իրականացված սոցհարցումը ցույց է տվել, որ իրենց թիվ 1 թշնամին հենց Հայաստանն է համարվում, և այդ կարծիքն ունեցողների տոկոսն աճում է: Էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքը կրկին դեպի վատն է փոխվում: Այս սպառնալիքը չի չեզոքացվելու, որքան էլ ոմանք փորձեն դրա մասին չխոսել կամ այլ կերպ ներկայացնել: Հաջորդը՝ Հայաստանը կանգնած է լրջագույն անվտանգային սպառնալիքի ու մարտահրավերների առաջ: Պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանի ռազմավարական իրավիճակը, որն այս պատերազմի հետևանքով վատացել է»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս իրավիճակում դրսի ուժերից աջակցություն ստանալու սպասելիք ևս չպետք է ունենալ:

Մեր զրուցակիցը շեշտեց ընդդիմության կողմից կոնցեպտուալ այլընտրանքի, նաև մարդկանց մոբիլիզացնելու անհրաժեշտության մասին. «Եթե ընդդիմությունը դա անի, ինչ-որ փոփոխություններ կարող են լինել, բայց քաղաքական ադեկվատ աշխատանք պետք է տարվի, որ ժողովուրդը ավելի լավ պատկերացնի, թե ինչ է կատարվում, և, ըստ այդմ էլ, պահանջներ ներկայացնի իշխանությանը: Հիմա հասարակությանը փորձում են ներկայացնել, թե շահելու ենք, եթե հայ-թուրքական սահմանը բացվի: Գրագիտություն ունեցող մարդիկ հասկանում են, որ նման բան չի լինելու, բայց քանի որ քարոզչամեքենան աշխատում է, մարդկանց զգալի մասին փորձում են խաբել, սխալ ուղղությամբ տանել: Ժողովրդի զգալի մասը մոլորված է ու չի պատկերացնում իրականությունը: Ճիշտ պատկերը ներկայացնելն ընդդիմության պոզիտիվ պարտականությունն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%