Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Արտահանումը պետք է դառնա առաջնահերթություն, լուծումներ առաջարկվեն հացահատիկի ներկրման մասով». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շարունակվող գնաճ, անհանգստություն, որ պարենային որոշ ապրանքների դեպքում կունենանք դեֆիցիտ` պայմանավորված Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալմամբ: Մի կողմից` որոշ ապրանքների ներկրման արգելքի հավանականություն, մյուս կողմից` գնաճ, նաև անբարեխիղճ տնտեսվարողների ձեռամբ:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է` մեզանից չկախված, օբյեկտիվ պատճառներով ՌԴ-ից ներկրվող ապրանքը պակասում է և թանկանում` սկսած ցորենից: «ԱԺ-ում ընդդիմությունը հարց բարձրացրեց, որ պակասելու է հացահատիկի ներկրումը, և պետք է քայլեր ձեռնարկել, իսկ իշխող կուսակցությունն ասաց, որ դա գաղտնի ինֆորմացիա է, և հարցը փակեց: Նախ՝ հացահատիկի ներկրումը և արտահանումը չի կարող գաղտնի ինֆորմացիա լինել: Այն միջպետական բնույթ ունի, հստակ երևում է, թե երկաթգծով, նավահանգստով ինչ քանակի բեռ է մտնում երկիր: Սա առաջին աբսուրդն է: Երկրորդ` եթե այսօրվանից քայլեր չձեռնարկենք հնարավոր դեֆիցիտից և գնաճից խուսափելու համար, վաղը խնդիրներ ենք ունենալու: Ուղիները տարբեր են`պաշար ստեղծել, նոր գործընկերներ գտնել, ի վերջո, հացահատիկ միայն Ռուսաստանը չի արտահանում: Ցավոք, մեր երկրում մարդն օրական մոտ 450 գրամ հաց ու մակարոնեղեն է օգտագործում: Սա արդեն վատ ցուցանիշ է, որովհետև սննդակարգում մեծ բաժին պետք է կազմեն բանջարեղենը, միրգը և այլ մթերքները, այսինքն` կախում ունենք հացահատիկից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ընդգծում է` մեր երկրում հացահատիկի ընդհանուր ծավալի 60 տոկոսը ներկրվում է, ուստի պետք է մտահոգվել և զբաղվել օպերատիվ լուծումների փնտրտուքով: «Բայց ես առաջարկներ չեմ տեսնում, հակառակը, երբ Ազգային ժողովում հարց բարձրացվեց, այն ուղղակի անհիմն փակվեց` պատճառաբանելով, որ գաղտնի ինֆորմացիա է: Եթե համարենք անգամ, որ քննարկման ընթացքում կարող են ինչ-որ գաղտնի տվյալներ հնչել, ապա այդ դեպքում կարելի է աշխատանքային խումբ ստեղծել և փակ քննարկումներ անցկացնել, բայց հարցը պետք է քննարկել և լուծումներ գտնել»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հավելում է, որ շատ հաճախ տարբեր գերատեսչություններում քննարկումների ժամանակ, երբ խոսվում է պարենային անվտանգության մասին, շատերն ընդգծում են, որ Հայաստանը հացահատիկի մասով պետք է ինքնաբավ լինի: «Դա աբսուրդ է, չկա աշխարհում այնպիսի երկիր, որ իր ինքնաբավությունն ապահովի և ներկրում չունենա: Դա նշանակում է տգիտության ծայրահեղ աստիճան: Մի ապրանք արտահանում ես, մեկ ուրիշը` ներկրում: Մենք պետք է ապահովենք հացահատիկի արտադրության, օրինակ` քառասուն տոկոսը, մի քիչ ավելացնենք այդ թիվը, մնացածը ներկրենք: Մեր հողերն ափսոս են, որ բացառապես ցորեն աճեցնենք: Եթե այդ հողերում խաղող և ծիրան աճեցնենք, այն ավելի մեծ եկամուտ կբերի: Իմաստ չունի թանկարժեք բուսատեսակներից հրաժարվել»,-փաստում է Պողոսյանը:

«Սպառողների ասոցիացիայի» նախագահը արտահանման մասով իր մտահոգություններն է հայտնում ձվի շուկայի հետ կապված և ցույց տալիս «չաշխատելու» փաստը. մեր շուկայում ձվի գերարտադրություն է, տեղական շուկայի պահանջարկը բավարարված է, այս դեպքում պետք էր արտահանում իրականացնել, ինչը չի արվել: «Պարզվեց մի խայտառակ, ողբալի իրավիճակ ունենք հավի և ձվի շուկայի հետ կապված: Մեր հավ և ձու արտադրողները հասել են մի այնպիսի մակարդակի, որ ունենք գերարտադրություն, և պետք է շտապ կազմակերպել արտահանում: Բայց մեր պետության համար, կարծես թե, արտահանում կազմակերպելն առաջնահերթություն չէ: Մեր ներմուծման ծավալները երեք անգամ գերազանցում են արտահանման ծավալները: Կառավարության տնտեսական բլոկը պետք է սա որպես առաջնահերթություն ընդունի, անգամ մարմին է ստեղծվել, որը պետք է զբաղվի արտահանմանն առնչվող հարցերով, բայց իրողությունն այլ է: Ձվի շուկան՝ որպես օրինակ: Արտադրողները չեն կարողանում սպառել իրենց արտադրանքը, ստիպված են լինում ոչնչացնել, մինչդեռ արտահանումը լավագույն լուծումը կլիներ, բայց այս հարցում չկա պետական մոտեցում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով տարբեր ապրանքների դեպքում գների էլ ավելի բարձրացմանը, շեշտում ենք, որ ստեղծված իրավիճակում կլինեն նաև «առիթից օգտվող» տնտեսվարողներ, որոնք, ասենք, ապրանքի հիսուն դրամ թանկացման ֆոնին, իրենց կողմից էլ դրա գինն էլ ավելի կբարձրացնեն: «Գործընթացի վերահսկողությունը պետական եկամուտների կոմիտեի ուղիղ գործառույթն է: Տնտեսվարողը պետք է ջրի նման պարզ ներկայացնի գնագոյացման բոլոր էլեմենտները, համապատասխանաբար հարկվի, ՊԵԿ-ը պետք է անվրեպ վերահսկողություն իրականացնի, ստուգումները համատարած բնույթ կրեն, լինեն կանխարգելող, բայց ոչ բիզնեսին ճնշող, իսկ նման բան դեռ չենք տեսնում, մինչդեռ խախտումների վերաբերյալ արդեն իսկ ահազանգեր ունենք»,եզրափակում է Արմեն Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%