Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պետք է հստակ հասկանալ 44-օրյա պատերազմի ենթատեքստը, ինչպես նաև դրան նախորդած իրադարձությունների շղթան. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasia.expert-ը «Հայացք Հայաստանից. ի՞նչ կարող է սովորեցնել Ղարաբաղյան հակամարտությունը այսօրվա Կիևին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայում ներկայիս իրավիճակի պարադոքսն այն է, որ Զելենսկին իշխանության է եկել «պատերազմը դադարեցնելու» և «խաղաղությունը վերադարձնելու» կարգախոսներով։ Սակայն դա չի խանգարել նրան բազմիցս հայտարարել Մինսկյան պայմանավորվածությունների «միջակության» մասին և ընդգծել, որ պաշտոնական Կիևը ուղիներ է փնտրում «բանակցային նոր ձևաչափ» ստեղծելու համար։ Ուկրաինական կողմը ոչ միայն հրաժարվել էր բանակցային սեղանի շուրջ նստել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների հետ, այլ նաև ամեն կերպ փորձում էր փոխել նորմանդական ձևաչափը, դրան կցել ԱՄՆ-ին, կամ ստեղծել նոր ձևաչափ՝ «Մոսկվա-Կիև-Վաշինգտոն»: Միաժամանակ, անտեսվել են Ռուսաստանի համար խնդրի կարգավորման կարևորության մասին Մոսկվայից եկող բոլոր ազդակները։

Տեսանելի էր բանակցությունների հստակ սաբոտաժը և սեփական պարտավորությունները կատարելուց հրաժարվելը, որի արդյունքում էլ հիմա ուկրաինական պետականությունը ոչնչացվում է ուղիղ եթերում։ Կարծես դեժավյու լինի: Դիտելով Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ գործողության ընթացքը՝ Հայաստանում շատերը նկատում են նմանություններ ուկրաինական իշխանությունների և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության միջև։ Եթե պատերազմի առաջին օրերից հետո հայ հասարակության մի զգալի հատված վստահ էր, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստվում են «ազատագրել հայկական Գետաշեն գյուղը», որը 1992-1994 թվականներից մնացել էր Ադրբեջանի կազմում, ապա ուկրաինական հասարակության մի մասն այսօր դեռ ամուր հավատում է հակահարձակման հնարավորությանը:

Խոսելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության մասին՝ պետք է հստակ հասկանալ դրա ենթատեքստը, ինչպես նաև այդ պատերազմին նախորդած իրադարձությունների շղթան։ Այդ իրադարձությունները ներառում են հետևյալը.

1. Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի մայիսի 9-ի հայտարարությունը, որ «նա չի կարող ներկայացնել Ղարաբաղը բանակցություններում», և որ Երևանի հետագա քաղաքականությունը ուղղված է «բանակցությունների ձևաչափի փոփոխությանը»։

2. Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները սկսում է «զրոյական կետից»: Դիվանագիտության լեզվով թարգմանած՝ դա նշանակում էր, որ, փաստորեն, Հայաստանի ղեկավարությունը ջնջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախկին բոլոր աշխատանքները:

3. 2018 թվականի սեպտեմբերին ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո պաշտոնական Երևանի հրաժարվելը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի հետաքննությանը, և դրա փոխարինումը «Բաքվի և Երևանի միջև օպերատիվ կապով»:

4. 2019 թվականի օգոստոսին Փաշինյանի հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Մինչ այդ բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը, որին աջակցում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևն էր։

5. 2020 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանի՝ դե ֆակտո վերջնականապես հրաժարվելը Մադրիդյան սկզբունքներից և, ընդհանրապես, հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հաստատ ված և թղթի վրա ամ րագր վ ա ծ սկզբունքների հստակ փաթեթի փոխարինումը Փաշինյանի այլընտրանքով, այսպես կոչված՝ «մյունխենյան թեզիսներով», որոնք ոչ այլ ինչ էին, քան նրա՝ Մյունխենի անվտանգության համաժողովում Ալիևի հետ բանավեճի անհաջող ելույթի ամփոփումը։ Այսինքն, խնդրի լուծման ստուգված և համաձայնեցված գործիքները փոխարինվեցին կարգախոսների դատարկ շարքով։ Հրապարակներում բարձրաձայնելիս դրանք լավ են հնչում, բայց տակը իմաստալից բաղադրիչ չունեն։ Այս ամենը այն քայլերի ամբողջ ցանկը չէ, որոնք ցույց են տալիս հայկական կողմի բացահայտ դիվերսիան՝ ուղղված նախորդ բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը կոտրելուն։ Հայ հասարակության մեջ կարծիք կա, որ Փաշինյանը չի դադարեցրել 44-օրյա պատերազմը, քանի որ սպասում էր Ջո Բայդենի օգնությանը, որը պատրաստվում էր դառնալ ԱՄՆ-ի նախագահ։

Այսինքն, հայկական կողմը օրական 150-200 զոհ է տվել միայն այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունը պատրանքներ ուներ «ամենազոր Արևմուտքի օգնության մասին»: Նույնը Ուկրաինայում է: Բայց ինչպես 2020 թվականին ամերիկյան և բրիտանական զորքերը չեկան հայկական լեռներ, այնպես էլ 2022 թվականին նրանք չեն լինի ուկրաինական Սև ծովի ափին։ Ակնհայտ է, որ Զելենսկին սպասում է ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի օգնությանը և լրջորեն հավատում, որ «միասին կկարողանան խեղդել Ռուսաստանին պատժամիջոցներով»: Եվ չնայած 2020 և 2022 թվականների իրադարձությունները շատ ընդհանրություններ ունեն, կան նաև մի շարք տարբերություններ։

Օրինակ՝ «արևմտյան քաղաքակիրթ համայնքը» ոչ մի բառ չէր ասել Ադրբեջանի գործողությունների դեմ, որը ֆոսֆորային զենք էր կիրառում։ Բայց հիմա Եվրախորհրդարանի պատգամավորները բուռն ծափահարում են Զելենսկուն։ Սակայն պետք է հասկանալ, որ Արևմուտքը ծափահարում է ոչ թե այն պատճառով, որ աջակցում է Ուկրաինային, այլ այն պատճառով, որ ողջունում է Զելենսկու՝ Ռուսաստանի հետ առճակատման ժամանակ սեփական ժողովրդին «թնդանոթի միս» դարձնելու պատրաստակամությունը։ Այո, Արևմուտքը պատրաստ է պայքարել մինչև վերջ՝ մինչև վերջին ուկրաինացին: Իսկ թե որքան կտևի այս հակամարտությունը, ինչպես նաև, թե որքան պետք է վճարեն դրա համար ուկրաինացի ժողովուրդն ու պետությունը, կիմանանք շատ շուտով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan