Բակո Սահակյանը Միքայել Վարդանյանի և Հովիկ Թադեւոսյանի հետ քննարկել է Արցախում ներդրումային եւ բարեգործական ծրագրերը
ПОЛИТИКАԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանին եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովիկ Թադեւոսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Միքայել Վարդանյանին Արցախին մշտապես սատարելու համար` կարեւորելով նրա կողմից իրականացված ծրագրերը ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



