Ի՞նչ զգեստով է պետք դիմավորել Հրե Կապիկի տարին
ЛАЙФԳալիք 2016-ը Կապիկի տարի է, որը պաշտում է շարժումն ու խաղերը: Դրա համար էլ Նոր տարին պետք է դիմավորել մեծ ուրախությամբ եւ խնդությամբ: Նույնը վերաբերում է նաեւ հագուստին:
Կապիկը պաշտում է վառ գույներ ու զարդերի փայլը: Կապիկը ստեղծագործական ու միանգամայն քմահաճ ու փոփոխական բնույթ ունի: Այս կապակցությամբ 2016-ի գույներն էլ նույնքան անկանխատեսելի են լինելու...

Տոնական զգեստի համար ցանկալի է կարմիր գույնը, նաեւ դրա բոլոր երանգները՝ ամենաբացից մինչեւ ամենամուգ: Հրե կապիկին դուր կգա նաեւ ոսկեգույնը: Առաջին հերթին՝ կարմիրը, հետո ալ կարմիրը, նարնջագույնը, արեւային դեղինը եւ զմրուխտը իդեալական գույներ են ամանորյա հագուստի համար:

Ձեւն ու կտորը նշանակություն չունեն. կապիկին դուր կգան ցանկացած ձեւի հագուստ:


Իսկ ահա զարդերը ստիպված կլինեք փոխել՝ այծի տարում հաջողություն էին բերում թելի վրա հավաքված փայտյա ուլունքները, իսկ կապիկը նախընտրում է մետաղական շղթաներ ու վառ քարեր՝ նռնաքար, ռուբին, օպալ:

Սանրվածքին հավելեք մի քանի փայլուն մազակալներ, եւ ամանորյա հանդերձանքը պատրաստ կլինի:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



