«Սովորեցինք ապրել՝ անգամ անկյանք իրականության մեջ...»․ Նազենի Հովհաննիսյանի շքեղ կերպարը
ЛАЙФԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է կյանքի, ապրելու, ցավի մասին։
«Մենք սովորեցինք փայլել արտաքուստ ու լինել քաղցրահամ, երբ ներսից խամրած ենք ու դառնահամից՝ հուսահատության գլխապտույտով:
... սովորեցինք նայել ՁԵԶ սիրահարի «կույր» հայացքով՝ տեսնելով միայն լավագույնը, որը գուցե նույնիսկ գոյություն չուներ ... սովորեցինք սարերը հողին հավասարեցնել հանուն ձեզ ու երկնքից աստղերն իջեցնելով՝ թաքուն դնել ձեր ձեռքերի մեջ,խաբելով ինքներս մեզ՝ իբր դուք եք աստղերն այդ իջեցրել...
Սովորեցինք ձեզ համար լինել անսպառ, երբ իսպառ սպառված՝ չգիտեինք՝ որ պատով տալ մեզ, որ կյանքի՛ հետ գանք...
...սովորեցինք սպասել,
սպասել անվերջ,
անհոգնե՛լ ու անտրտում, սպասել, ու հաճախ էդպես էլ չհասնել... չհասցնել...
Սովորեցինք ժպտալ՝ ցավի արցունքների արանքից, կոչելով նրանց կարոտի արցունքներ... սովորեցինք գոռալ ՆԵՐՍ, որ չնեղվեք հանկարծ էդ գոռոցից, լռել հաճախ ու խոսել՝ ժպիտներ նվիրելու պայմանով միայն...
Մենք սովորեցինք մի կողմ դնել Տիեզերքը՝ հանուն ձեր Աշխարհի... Սովորեցինք ԱՊՐԵԼ՝ անգամ անկյանք իրականության մեջ...
իսկ դու՞ք...
որտեղ եք դուք....
...մի փակեք, պարզապես մի փակեք այն դուռը՝ կյանքի ու սիրո, որը ձեզ համար ԼԱՅՆ, կրնկի վրա բացում է կինը, մի շրխկացրեք նրա դեմքին ձեր իսկ թուլություններն ու անկամությունը...
մի դարձեք գերի ձեր թերություններին ու վախերին՝ վերագրելով դրանք կանանց...
մի ...
Մի պաշտպանեք կնոջը,
պաշտպանեք ձեր ՍԵՐԸ,
պաշտպանեք ձեր սիրո «դարպասը»,
պաշտպանեք ի վերջո ձեր՝ Երջանիկ լինելու իրավունքը:
ՍԻՐԵՔ
ՉԷ՞, որ արժանի է ՍԻՐՈ
ՄԱՅՐԸ
ԿԻՆԸ», - գրել է Նազենին։