Իրանը միակողմանի դադարեցնում է Սաուդյան Արաբիայի հետ հաշտեցման բանակցությունները
МЕЖДУНАРОДНОЕՊաշտոնական Թեհրանը որոշել է միակողմանիորեն դադարեցնել Էր-Ռիադի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը։ Այս մասին կիրակի հայտնել է Nournews գործակալությունը։ Տեղեկությունը տրվում է աղբյուրին հղումով, իսկ որոշման պատճառները չեն նշվում։
Շաբաթ օրը Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը Թուրքիայում Անթալիայի ֆորումին մասնակցելիս ասել էր, որ Իրանը և Սաուդյան Արաբիան չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, կանցկացնեն բանակցությունների հինգերորդ փուլը Իրաքում, սակայն, ինչպես վերը նշեցինք, այն չի կայանա:
2021 թվականի ընթացքում Թեհրանն ու Էր-Ռիադը բանակցություններ էին վարում հարաբերությունների կարգավորման հնարավորության շուրջ, չորս հանդիպում է կայացել Բաղդադում։
Հունվարի 17-ին իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ իրանցի երեք դիվանագետներ աշխատանքի են անցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի ներկայացուցչությունը բացելու համար, որը վեց տարի էր՝ չէր աշխատում: