«Ինձ համար այս ելույթը երկար կհիշվի. երեք սերունդ բեմում». Սիրուշոն՝ հղի կարգավիճակում մայրիկի հետ ելույթի մասին
ЛАЙФԱռաջին ալիքը վերսկսել է «Երգ երգոց» նախագիծը, որի առաջին թողարկումը նվիրված էր ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հիշատակին: Սիրուշոն ևս ելույթ է ունեցել համերգին:
Նա սոցցանցային էջերում կիսվել է ելույթով և գրել. «Վաղուց Սյուզան Մարգարյանի հետ ելույթ չէինք ունեցել, այն էլ ես այս կարգավիճակում (երգչուհին հղի կնոջ էմոջի է դրել, խմբ.): Ուստի՝ ինձ համար այս ելույթը երկար կհիշվի:) Երեք սերունդ բեմում: Երեկոն նվիրվում է անփոխարինելի Արթուր Գրիգորյանին... «Մեղեդի»»:
Հիշեցնենք, որ Սիրուշոն սպասում է իր երրորդ երեխային: Երգչուհին և Լևոն Քոչրարյանը դուստր են ունենալու:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



