Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երեխաները ենթարկվում են թրաֆիքինգի». ի՞նչ է կատարվում Արմավիրի մարզում

ИНТЕРВЬЮ

Այսօրվանից երեխաները դպրոց չեն գնալու, մինչև որ մեր հարցին լուծում չտրվի: Դպրոցը բաց է, տնօրենն ու ուսուցիչները այնտեղ են, սակայն 200 աշակերտից այսօր բացակայել է 168-ը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի բնակիչ Տիգրան Փանոսյանը՝ հավելելով, որ չեն ուղարկի այնքան ժամանակ, մինչև իրենց հարցը չլուծվի:

Նա նշեց, որ ունեն մի քանի պահանջ և քանի որ իրենց ճանապարհ փակելուց հետո հարցը չի լուծվել, հիմա էլ գնում են այս քայլին. «Առաջինը պահանջում ենք՝ մշակութային տարածքն ամբողջովին վերադարձնեն մեզ, ոչ թե մի տարածք տան ու ասեն՝ այստեղ դրեք զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը: Իրենք այնպիսի մի տարածք էին հատկացրել մեզ, որ երբ զոհված տղաների հարազատները տեսան, սկսեցին լաց լինել. այսպես ասեմ՝ տրամադրել էին կոյուղու տարածք: Իսկ հաջորդ պահանջն այն է, որ համայնքի ղեկավար նշանակեն այն մարդուն, որին մենք ենք ընտրել, ոչ թե նախկին գյուղապետին, որը չունի բարձրագույն կրթություն»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին:

Վերջինս պնդում է, որ նախկին գյուղապետ Արմեն Ավետիսյանը նրանց ասել է, թե մշակութային համալիրի մի տարածքն ինքն է սեփականաշնորհել: Հիմա էլ, երբ հայտնի դարձավ՝ նախկին գյուղապետը դիպլոմ չունի, որոշել են ֆիկտիվ մեկին նշանակել, սակայն համայնքի կառավարումը շարունակի Արմեն Ավետիսյանը.

«Մենք գյուղում վարչական շրջանի ղեկավար չունենք, 2018 թվականից այն կողմ ընտրություն չեղավ, հետո համայնքները միացրին իրար և նշանակեցին մեր նախկին 25 տարվա գյուղապետի եղբոր տղային, որը 22 տարեկան էր: Ժողովուրդը չհամաձայնեց, իրեն հանեցին, որից հետո գյուղում 500 հոգի ստորագրությամբ համաձայնեց՝ վարչական շրջանի ղեկավար նշանակվի Նարեկ Փանոսյանը: Մեզ էլ ասացին, որ թեկուզ 1000 ստորագրություն էլ հավաքվի, միևնույն է, իրենք են ընտրողը: Այս պահին ԺՊ եսիմ որտեղից, եսիմ ինչ կին են բերել, դրել, որ ոչ մի խնդրին ծանոթ չէ, ու չենք էլ ուզում մոտենալ իրեն: Մշակույթի տան տարածքում էլ հուշարձան ենք ցանկանում դնել,  բայց պարզվում է, որ այդ տարածքն էլ է մեր նախկին գյուղապետը սեփականաշնորհել, հենց նա է մեզ ասել այդ մասին»,- նշեց Տիգրան Փանոսյանը:

Ըստ նրա՝ գյուղը ոչինչ չունի, անգամ դպրոցն է անմխիթար վիճակում գտնվում.

«Եթե գաք դպրոց, կհասկանաք. այնտեղ մի անկյուն կա, որտեղ փակցված են մեր զոհված հերոսների լուսանկարները և այդ պատը վերանորոգել են հենց այդ տղաների ծնողները, որ դրանք կեղտոտ պատին չփակցվեն, սա է եղել մեր նախկին գյուղապետի և տնօրենի պատկերը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց նաև Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի Մարտիկ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանի հետ, որը նշեց, դասապրոցեսը ընթանում է, թեկուզ 1 աշակերտ էլ լինի, իրենք իրավունք չունեն դաս չանցկացնել.

«Ես քաղաքական կերպար չեմ և չեմ առնչվում ոչ մի թևի հետ, չեզոք եմ և այստեղ հայտնվել եմ երեխայի կրթության իրավունքը պաշտպանելու համար: Դպրոցը, այնուամենայնիվ, պետք է քաղաքականությունից զատվի: Երեխային չի կարելի որպես զենք օգտագործել, ես դեմ եմ այս ամենին: Չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է նշանակում երեխային զրկել կրթության իրավունքից»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, ծնողական ժողով արդյոք կիրականացնի, տնօրենը պատասխանեց. «Եթե իրավիճակը այսպես շարունակվի, ապա ես համընդհանուր ժողով կհայտարարեմ, չնայած նրան, որ այսօր էլ դասղեկները իմ ներկայությամբ զանգահարել և ծնողներին ասել են՝ երեխաներին ուղարկեն դպրոց: Եթե նկատեմ՝ այլևս չեն գալիս դպրոց, կդիմեմ պատկան մարմիններին, վերադաս մարմին եմ հաղորդել և ամեն կես ժամը մեկ զեկուցում եմ հաճախելիության հետ կապված: Կդիմեմ երեխաների պաշտպանությանը՝ նշելով, որ նրանց ենթարկում են թրաֆիքինգի՝ զրկելով կրթության իրավունքից: Արդյունքում երեխան որպես զենք օգտագործվում է ծնողի կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ երեխաներն անգամ դեմ են իրենց ծնողների կայացրած որոշմանը:

Նա նշեց, որ երբ զանգահարում են երեխաների ծնողներին, ասում են՝ կամ հիվանդ են, կամ նրանք չեն հաճախի դպրոց այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հարցը չլուծվի: 

Տնօրենը հաստատեց, որ դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, բայցև հավելեց, որ վերանորոգումներ են սկսել ընթանալ. «Դպրոցը ամբողջությամբ հիմնանորոգման կարիք ունի, չկա մի անկյուն, որը լավ վիճակում է, տարիներ շարունակ այստեղ որևէ ֆինասնավորում չի եղել, հիմա էլ բարերարն է օգնում վերանորոգման հարցում»,- ասաց տնօրենը:

Զվարթ Պետրոսյան

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%