Բաքուն ներկայացրել է 5 կետ՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար
ПОЛИТИКАՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաեւան։
«Երկու երկրները կարող են այս սկզբունքների հիման վրա խաղաղության համաձայնագիր կնքել ինտենսիվ, բովանդակային, առարկայական բանակցությունների միջոցով»,- ասել է նա։
Աբդուլլաևան նշել է ՀՀ-ին առաջարկված 5 կետերը, դրանք են․
- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
- պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
- զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,
- սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում
- տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



