Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Դժվարանում եմ այս իշխանության պահվածքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցով նույնիսկ քաղաքականություն անվանել». Հակոբյան

ИНТЕРВЬЮ

NEWS.am-ի հարցազրույցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վերածնվող Հայաստան կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի գործող իշխանությունների կեցվածքը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության համատեքստում: Արդյո՞ք բավարար եք համարում Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը:

Դժվարանում եմ այս իշխանության պահվածքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցով նույնիսկ քաղաքականություն անվանել: Ավելի կսազի անհետևողական, անհասկանալի և անտրամաբանական քայլերի խումբ ասելը: Այն ինչ տեսնում ենք, հերթական անգամ ապացուցում է, որ այս խմբակն ընդհանրապես ունակ չէ վերլուծել իրավիճակը, գնահատել ռիսկերը և հնարավորությունները, դրանից բխող քաղաքականություն մշակել: Դրա փոխարեն, փորձում են սեփական իշխանությունը երկարացնելու համար բավարարել այդ պահին արտաքին աշխարհից եկող պահանջները՝ երկիրը կանգնեցնելով նորանոր ցնցումների առաջ:

Ի՞նչ արեց այս իշխանությունը ստեղծված իրավիճակում: Նախ ԱԳՆ մամուլի խոսնակնի պատասխան, ուշադրություն՝ պետական ԶԼՄ-ի հարցի, շտապեց հայտարարել, որ Հայաստանի օրակարգում չկա Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների ճանաչման հարցը:Հետո Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչն աջակցեց ՌԴ-ին՝ դեմ քվեարկելով կառույցից նրան հեռացնելուն: Եվ ընդամենը մեկ-երկու օր հետո առաջին անգամ պատմության մեջ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը չաջակցեց Ռուսաստանին ու ձեռնպահ մնաց հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ, ինչի համար արժանացավ Ուկրաինայի գովերքին:Այդ ընթացքում էլ Երևանում անցկացվող ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ Բյուրոյի նիստում ընդունվեց մի կողմից՝ մեր ազգային, պետական շահերի հետ որևէ կապ չունեցող, մյուս կողմից՝ հակառուսական հայտարարություն, իսկ հայկական պատվիրակության ղեկավարը որևէ կերպ չբացատրեց ամբողջ այդ գործընթացին չհակազդելը, իսկ հետո նաև իր քվեարկությունը:

Ի՞նչ քաղաքականություն է սա՝ երկու կողմին էլ գոհացնելու, թե՞ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի հետ նոր խնդիրներ ստեղծելու: Հայաստանի նպատակն այս իրավիճակում դիրքորոշում հայտնելը, կամ կողմերից մեկին պաշտպանելը չէ: Հայաստանն ունի իր խնդիրները, իր շահերը, որոնք պետք է առաջ մղի: Այժմ դիվանագիտական ու վերլուծական ողջ ներուժը պետք է կենտրոնացած լիներ Հայաստանի ու Արցախի համար հնարավոր ռիսկերը կանխարգելելու և հնարավորությունները մեծացնելու ճանապարհները գտնելու շուրջ: Բայց դա ազգային, պետական շահերով առաջնորդվող իշխանության պարագայում, իսկ այս իշխանությանը միայն սեփական շահերն են հետաքրքրում, նրանք մեկ նպատակ ունեն՝ հնարավորինս երկար կառչած մնալ աթոռներին:

Ինչ վերաբերում է Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը, ապա աշխատանքը ՀՀ քաղաքացիների և մեր ազգակիցների հետ բավական ուշ սկսվեց և դրա արդյունքներն այսօր չենք տեսնում: Դրա փոխարեն, ստանում ենք մի շարք բողոքներ դիվանագիտական ներկայացուցչության անգործության, նրանց կողմից կազմակերպչական քայլերի բացակայության վերաբերյալ և այլն: Հասկանալի չէ, թե ինչ աշխատանք է տարվել, եթե տարվել է, Սփյուռքի հանձնակատարի կողմից մեր համայնքների հետ սահմանի երկու կողմերում:Հանձնակատարի խոսքերից էլ հասկանալի է դառնում, որ որևէ իրական ջանքեր չեն գործադրվում մեր հայրենակիցներին օգնելու համար:

Դեռ նախքան պատերազմի սկսվելը և՛ մեր դիվանագետները, և՛ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է կապ հաստատեին ՀՀ քաղաքացիների և մեր հայրենակիցների հետ, ճշտեին ինչ աջակցություն կարող է պետք լինել նրանց և ամեն ինչ անեին հումանիտար խնդիրներումաջակցելու համար: Տպավորություն է, որ սահմանափակվել են միայն ԱԳՆ պաշտոնական հայտարարություններով:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%