Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հայաստանից դոլարի ու եվրոյի արտահոսք չպետք է թույլ տալ. սահմանափակումներ են պետք». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռազմական գործողություններով, արևմտյան պետությունների պատժամիջոցներով, ինչպես նաև ՌԴ ԿԲ ակտիվների մեծ մասի սառեցմամբ պայմանավորված՝ ռուբլին արժեզրկվել է: ՌԴ ԿԲ-ն արդեն ազատ չէ արժույթային ինտերվենցիաներ իրականացնել: Ռուսական ռուբլին մոտ 50 տոկոսով արժեզրկվել է, թեպետ վերջին օրերին որոշակիորեն արժևորվել է, քանի որ ներքին շուկայում արտարժույթի պահանջարկը արհեստականորեն զսպվեց:

«Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով արտարժութային շուկային, այս մասին նշել է տնտեսագետ, կառավարման փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը: Ռուբլու վերոնշյալ արժևորման վրա, ըստ տնտեսագետի, ազդել է ՌԴ ԿԲ որոշումը, ըստ որի, արտարժույթի առքուվաճառքը ՌԴ քաղաքացիներին ու կազմակերպություններին 6 ամսով արգելվել է. «Այս քայլն արվել է, որ շուկայում արտարժույթի կտրուկ պահանջարկը ավելի չմեծանա ու զսպվի: Եվ այդ սահմանափակումների ֆոնին ռուբլու փոխարժեքը երեկվա դրությամբ փոքր-ինչ կայունացել էր, թեպետ հետագա զարգացումները կարող են ազդել փոխարժեքի վրա, և երկարաժամկետ կանխատեսում այս առումով չենք կարող անել»: Մեր զրուցակիցը չբացառեց, որ վերոնշյալ սահմանափակումը կարող է ազդել նաև արտարժույթի մեր շուկայի վրա:

Նա մատնանշեց Հայաստանից արտարժույթի հնարավոր արտահոսքի մասին՝ շեշտելով, որ այդ երևույթը կազդի ՀՀ-ում արտարժութային պաշարների, ինչպես նաև դրամի փոխարժեքի վրա. «Մենք դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների մեծ հոսք ենք տեսնում: Իհարկե, չենք կարող պնդել, որ բոլորը արտարժութային գործարքների համար են գալիս, բայցևայնպես, եթե գալիս են, բնական է, որ որոշակիորեն արտարժույթի փոխանակում պետք է անեն. օրինակ՝ ռուբլին փոխանակեն դրամով կամ էլ դոլար, եվրո գնեն, քանի որ Հայաստանում այս տեսանկյունից պաշտոնապես դեռ որևէ սահմանափակման մասին չի հայտարարվել, և նման որոշումը փաստող ակտ չկա: Այս դեպքում հնարավոր է այդ կերպ՝ արտարժույթի փոխանակումներով ազդեն դրամի փոխարժեքի վրա, որը արդեն իսկ որոշակիորեն նվազել է դրամի և եվրոյի նկատմամբ՝ պայմանավորված շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի միտումներով: Մասնավորապես, դոլարի նկատմամբ պահանջարկը մեծացել է»:

Իսկ թե ինչ պետք է անել, որ նկարագրված երևույթը չազդի մեր շուկայի ու ազգային արժույթի վրա, տնտեսագետը նշեց. «Առաջին հերթին երկրից դոլարի ու եվրոյի արտահոսք չպետք է թույլ տալ: Որոշակի սահմանափակումներ պետք է մտցվեն արտարժութային գործարքների նկատմամբ. եթե գործընկեր երկիրը նման սահմանափակումներ է մտցրել, ապա շատ կարճ ժամանակահատվածում այդ խնդիրը կարող է տարածվել նաև մեր ներքին շուկայի վրա: Հետևաբար, այս առումով որոշակի սահմանափակումների անհրաժեշտություն կա, ինչն առկա իրավիճակում ավելի պարզություն կմտցնի: Մինչ այս պահը (զրույցը կայացել է երեկ կեսօրին), իմ տեղեկություններով, ԿԲ-ն որևէ կերպ չի միջամտում շուկայական գնագոյացմանը, և դրամի փոխարժեքը ձևավորվում է առաջարկի ու պահանջարկի հիման վրա: Այդուհանդերձ, հնարավոր հետագա զարգացումների ֆոնին կարելի է ինչ-որ սահմանափակող որոշումներ կայացնել»:

Կարեն Սարգսյանը նշեց մեկ այլ հանգամանքի մասին. «Մյուս կողմից՝ երբ դրամի փոխարժեքը որոշակիորեն նվազում է դոլարի ու եվրոյի նկատմամբ, ու, այսպես ասած, ճշգրտվում է ռուբլու փոխարժեքի հետ, այդ երևույթը փոքրինչ նպաստում է արտահանմանը. եթե ռուբլու կտրուկ արժեզրկման ֆոնին դրամի փոխարժեքն արհեստականորեն պահենք նույն մակարդակի վրա, այդ պարագայում արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունենում՝ վնասներն ավելի մեծ կլինեին արտահանման տեսանկյունից: Դրամի փոխարժեքի այս անկումը որոշակիորեն օգուտ է մեր արտահանողների համար, որովհետև ռիսկերը և վնասները ոչ մեծ չափով, բայց նվազում են»:

Նրա խոսքով, եթե դրամի արհեստական արժեզրկում թույլ տանք, դա կնշանակի արտարժութային պաշարների նվազում, ինչը, ըստ տնտեսագետի, կվտանգի մեր դրամավարկային քաղաքականությունը և ներքին ֆինանսական շուկայի կայունությունը. «Եթե ռուբլու արժեզրկումը շարունակվի, ու հետագայում վտանգվի նաև դրամի փոխարժեքը, ԿԲ-ն, բնականաբար, պետք է միջամտի: Դրամի փոխարժեքը կախված է մեր արտարժութային ծավալների պաշարից: Բավարար քանակով արտարժույթ՝ դոլար, եվրո, ունենալու դեպքում ցանկացած պարագայում կարող ենք շուկայում ապահովել արտարժույթի պահանջարկը: Բայց պարզ է, որ յուրաքանչյուր պետության արտարժութային պաշարները սահմանափակ են: Իսկ այսօր ստեղծված պայմաններում, անկախ տնտեսության վիճակից, նման կտրուկ տատանումները կարող են ազդել ֆինանսական շուկայի կայունության վրա, քանի որ դրամի կայունության հիմնական երաշխիքը մեր արտարժութային պաշարներն են: Մինչդեռ ճգնաժամային իրավիճակներում, երբ կտրուկ մեծանում է արտարժույթի նկատմամբ պահանջարկը, հնարավոր է՝ պահուստները չբավարարեն, որպեսզի պատշաճ կերպով կարողանանք ապահովել փոխարժեքի կայունությունը: Այնպես որ, հնարավորինս պետք է այնպես անել, որ այդ պաշարները կտրուկ չնվազեն»:

Ամփոփելով ու անդրադառնալով ռուբլու արժեզրկման հնարավոր ազդեցություններին մեր տնտեսության վրա՝ Կարեն Սարգսյանը առաջին հերթին շեշտեց արտահանման մասին: Նրա խոսքով, անգամ որոշ արտահանողներ դադարեցրել են իրենց գործունեությունը և սպասում են հստակության:

Շեշտելով նաև ՀՀ եկող տրանսֆերտների, ռուբլու արժեզրկման ֆոնին դրանց առումով առկա խնդիրներից բխող հետևանքների մասին՝ նա նշեց նաև ՌԴից ներմուծվող ապրանքների գների հնարավոր աճի մասին. «Չպետք է մոռանանք նաև, որ ՀՀ-ն ներմուծող երկիր է: Արդեն խոսվում է, որ ՌԴ-ում բազմաթիվ ապրանքների գներ բարձրացել են: Խոսքը նաև արտահանվող ապրանքների մասին է: Այդ գնաճը նաև ՀՀ շուկայում է գների բարձրացման հանգեցնելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%