Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երգչախմբում երգելը երեխաների մեջ սեր ու միասնականություն է սերմանում». «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստն» արդեն մի քանի անգամ առիթ ունեցել է ներկայացնելու Հայաստանում գործող մի քանի երգչախմբերի: Այս անգամ պատմելու ենք Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում 1986 թ.-ից մինչ օրս գործող մանկական քառաձայն երգչախմբի մասին: «Մեզ մոտ խառը երգչախումբ է` տղաներ և աղջիկներ: Բոլորը մեր դպրոցի սաներն են, անգամ ավարտողները, չնայած ուսումն այլ տեղ են շարունակում, մասնակից են դառնում երգչախմբի աշխատանքներին, օգնում են ինձ: Երկու 18 տարեկան տղաներ ունեմ, մեկը շուտով բանակ է զորակոչվելու, մյուսը սովորում է, աղջիկներից մեկն ուսանում է Կոնսերվատորիայի առաջին կուրսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կոմիտասի անվան արվեստի դպրոցի երգչախմբի խմբավար և վոկալի ուսուցչուհի Արմենուհի Ներկարարյանը` պատմելով մանկական երգչախմբի մասին:

Նշում է` ելույթներ են ունենում հանրակրթական դպրոցներում, գրադարաններում, մանկապարտեզներում, թանգարաններում, ուղևորվում են քաղաքից քաղաք, Հայաստանով մեկ: «Մեր խումբը վաղուց դուրս է եկել դպրոցի սահմաններից: Մեր ելույթները տարբեր վայրերում մարդկանց «ուղղորդում», ձգում են դեպի մեզ: Մենք սաների պակաս չունենք, ասեմ` անգամ ազատ ժամեր չունենք, որպեսզի ավելի մեծ թվով երեխաների ընդգրկենք: Հետաքրքրություն երգչախմբային արվեստի հանդեպ կա: Անգամ երեխաներ ենք ունեցել, որոնք երաժշտական կրթություն չեն ունեցել, բայց լսելով իրենց ընկերների ելույթները՝ որոշել են երգչախմբի մաս կազմել»,նշում է մեր զրուցակիցը:No description available.

Մեր օրերում երգչախումբ «պահելը» բավականին բարդ գործ է: Տիկին Արմենուհին նախ խոսում է այս կարևորագույն «աշխատանքի» ստեղծագործական կողմի մասին: «Պետք է կարողանամ յուրաքանչյուր երեխայի հետ լեզու գտնել, երեխաներին «ինձանով անել»: Ինձ մոտ ստացվում է, երեխաները սիրով են հաճախում երգչախումբ, պետք է պարտադրանք չլինի: Մյուս հարցերի մասին: Մեր աշխատանքը քառանկյուն է` աշակերտ, ծնող, ուսուցիչ, դպրոց: Իմ մեջքին ամուր կանգնած են իմ սիրելի ծնողները: Օրինակ` ծնողներն առանց որևէ վճարի կարել են երեխաների հագուստը, որպեսզի բեմում տարբեր ելույթների ժամանակ իրենց երեխաները պատշաճ տեսք ունենան: Ցանկացած խնդիր լուծում ենք: Ինձ ամեն հարցով աջակցում է դպրոցի տնօրենը` Վարդան Դոլմաջյանը: Որևէ հարցում չեմ ունեցել արգելք կամ սահմանափակում, ազատ եմ ստեղծագործական առումով, իսկ դա շատ կարևոր է»,-ընդգծում է տիկին Արմենուհին:No description available.

Հավելում է` որևէ դժվարություն իրեն չի ստիպում նահանջել: «Որդեկորույս մայր եմ: Իմ աշխատանքը որևէ ձևով չեմ կապում իմ ցավի հետ: Երեխաներին իմ ցավը ցույց չեմ տալիս, նրանք ինչով են մեղավոր: Հակառակը` շատ հարցերում օրինակ եմ ծառայում: Վերջերս ելույթ ունեցանք այն զորամասում, որտեղ աշխատել էր իմ որդին, դպրոցում, որտեղ նա սովորել էր: Չեմ ուզում սահմանափակվել միայն մեր քաղաքով, երեխաներն ուզում են տարբեր զորամասերում ելույթներ ունենալ: Արտասահմանից` մինչ համաճարակը, փնջերով հրավերներ եմ ստացել, բայց չենք կարողացել գնալ, քանի որ քաղաքը ֆինանսավորում չի տրամադրել, չեմ կարողացել նաև բարերար գտնել: Ծնողների միջոցներով եղել ենք Հայաստանի տարբեր անկյուններում, երեխաները երգել են, նկարահանումներ ենք իրականացրել: Ծնողները տեսնում են, թե ինչ աշխատանք ենք տանում երեխաների հետ, ուզում են, որ նրանց նկատեն»,-ասում է մեր զրուցակիցը:No description available.

Ասում է՝ երգչախմբում երգելը երեխաների մեջ միասնականություն է սերմանում: «Երգչախմբում լինելը երեխաներին կտրում է փողոցից, իսկ հիմա արդեն հեռախոսներից: Նրանց համար յուրահատուկ աշխարհ եմ ստեղծում, որտեղ բացասական որևէ բան տեղ չունի: Երգչախմբի մասնիկ լինելը մի քանի բան է երեխաների մեջ սերմանում` միասնականություն, ընկերասիրություն, իմ երեխաների մեջ նախանձ չկա, մասնագիտական առումով` բազմաձայնության վրա զարգանում է իրենց ականջը, անսամբլի զգացողությունը: Բայց առաջինը ես ուզում եմ իրենց մեջ սեր ու հարգանք սերմանել իրար հանդեպ, սեր որակյալ երաժշտության, մեր մեծագույն կոմպոզիտորների` Կոմիտասի, Մակար Եկմալ յանի և այլոց հանդեպ: Հոգևոր երաժշտությունը կարևորագույն տեղ ունի մեզ համար, ինքս երգել եմ կամերային երգչախմբում, եկեղեցում: Յուրաքանչյուր տեղից ինքս դասեր եմ քաղել, նորը սովորել, վերցրել եմ գիտելիք, իսկ հիմա փոխանցում եմ իմ երեխաներին: Իմ վոկալիստներն այսօր մեծ հաջողություններ ունեն: Բաց դասեր ենք ունեցել և ներկա գտնվող մասնագետները միայն մեկ խորհուրդ են տվել` շարունակիր աշխատել նույն կերպ»,-հավելում է երգչախմբի խմբավարը:No description available.

Շեշտում է` իր համար առաջնային ու կարևոր է երեխաների միջև արմատացած շփումը, անբաժան կապը: «Միշտ ասում եմ` ավարտելուց հետո, ամեն անգամ իրար հանդիպելիս հիշեք, որ քույր ու եղբոր պես եք, իրար հանդեպ նախանձ չլինեք, յուրաքանչյուրդ ձեր չափով ձեր հետաքրքիր ձայնն ունեք: Փառք Աստծո, համերաշխ են իրար հետ, նախանձ չեն, բավական է ասել, որ ինչ-որ ծրագիր պետք է կյանքի կոչենք, երեխաներս համախմբվում են, այս վատ վիճակում իմ թիկունքին կանգնած են, հարուստ եմ իրենցով, իրենք են ինձ օգնում, որ սթրեսից դուրս գամ»,-եզրափակում է տիկին Արմենուհին` խոստանալով, որ դեռ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչելու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества