Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուսաստանը դեմ չէր լինի, եթե արևմտամետ Փաշինյանը ազատեր իր աթոռը. վերջինս բավականին «ազատություններ» է թույլ տվել իրեն. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն «Ռուսաստան-Հայաստան. երախտագիտության և «հավերժ բարեկամության» պարադոքսները» վերնագրով հոդվածում գրում է, որ մինչ Ռուսաստանը դիմադրում է ԵՄ երկրների կողմից պատժամիջոցների հարվածներին, Ռուսաստանի ավանդական գործընկերներից մեկը՝ Հայաստանը, կարծես թե ձգտում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ՝ մասնակցելով «Հավակնություններ. ՀայաստանՖրանսիա» համաժողովին: Հիշեցնենք, որ Փաշինյանը ՀԱՊԿ անվտանգության խորհրդի անդամ է և բանակցությունների համար Փարիզ էր մեկնել այն ժամանակ, երբ այդ կառույցի առաջատար ուժերից մեկը՝ Ռուսաստանը, կռվում է, և նրա զինված ուժերի վրա կրակում են «եվրոպական գործընկերների» կողմից Ուկրաինային տրամադրված զենքով։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վարչապետի կայքը, Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա էր մեկնել ոչ միայն աշխատանքային այցով։

Ուղևորությունը համընկնում է Փարիզի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերու թյունների հաստատման 30-ամյակի հետ։ Ֆրանսիայում Փաշինյանին ուղեկցել էր տպավորիչ պատվիրակություն, որի կազմում են եղել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար ղեկավար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի շրջանակներում երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու ընդլայնման հարցեր։ Այսինքն, Հայաստանի և Ֆրանսիայի միջև մերձեցման ցանկություն կա, ինչը զարմանալի չէ, քանի որ արևմտաեվրոպական այդ երկրում բավականին մեծ հայկական սփյուռք կա՝ մոտ 500 հազար մարդ։

Միևնույն ժամանակ, Փաշինյանի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ ի սկզբանե էր անհանգստություն առաջացրել Կրեմլում, նա հենց սկզբից համարվում էր արևմտամետ քաղաքական գործիչ, որը ստիպված էր հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ՝ վախենալով աշխարհաքաղաքական հետևանքներից։ Փաշինյանն իր ներկայիս պաշտոնին գալուց առաջ իրեն բավականին «ազատություններ» է թույլ տվել: Օրինակ՝ 2013 թվականին որպես պատգամավոր դեմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ հայտարարելով, որ այդ կազմակերպությանն անդամակցելը կարող է ոտնահարել Հայաստանի ինքնիշխանությունը և չի բխում ազգային անվտանգության շահերից: 2016 թվականին ևս նա դեմ է քվեարկել Կովկասում հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին ռուս-հայկական պայմանագրին՝ համարելով, որ Հայաստանը պետք է ստեղծի իր համակարգը։ «Ռուսաստանը չի կարող համարվել Հայաստանի անվտանգության իրական երաշխավոր։ Ռուսաստանի հետ նման պայմանագիրը միայն անվտանգության ամրապնդման պատրանք է ստեղծում»,- այն ժամանակ ասել էր Փաշինյանը։

Փաշինյանի ավելի ուշ հայտարարությունները, թե 2018 թվականի հեղափոխությունն ուղղված չէ Մոսկվայի դեմ, և ինքը չի ձգտում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ոչ մի կերպ չի հանգստացրել Մոսկվային։ Հետագայում, բնականաբար, շատերը Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը նրա հանդեպ տեսել են այն առումով, որ Կրեմլը որոշակի հեռավորությունից էր հետևել 2020 թվականին Ղարաբաղում հակամարտության զարգացմանը։ Ռուսաստանը դեմ չէր լինի, եթե արևմտամետ Փաշինյանը ազատեր իր աթոռը՝ այն զիջելով ավելի ռուսամետ քաղաքական գործչի։ Բայց նույնիսկ պատերազմում պարտվելը չհեռացրեց Փաշինյանին իշխանությունից, իսկ դրանից հետո նա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին երախտագիտությամբ ասաց, որ Հայաստանը զգում էր Ռուսաստանի աջակցությունը Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ։ Սակայն «հավերժ բարեկամության» հաջորդ շրջանն, ըստ երևույթին, կարճատև էր, և այժմ, երբ Ռուսաստանը լիովին զբաղված է Ուկրաինայում հատուկ գործողությամբ, Հայաստանի վարչապետը այցելել է ոչ թե Ռուսաստան, այլ Ֆրանսիա։

Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում ֆրանսիական բիզնեսի ներկայացուցչության ընդլայնմամբ։ Մակրոնը իր հերթին ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման հարցում։ «Մեր քաղաքական, մշակութային և տնտեսական կապերը շարունակում են ամրապնդվել տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման, պատվաստանյութերի չափաբաժինների տրամադրման միջոցով, որոնք կօգնեն Հայաստանին պայքարել համաճարակային ճգնաժամի դեմ, և վերջերս Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծմամբ»,ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարը վերջերս ակտիվորեն փորձում էր իրեն խաղաղարարի դերում, սակայն, դատելով տեղեկություններից, այդ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչները միայն «շոշափել են միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները» և ներկա պահի գլխավոր քաղաքական իրադարձությունը: Իսկ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հարցը շոշոփվել է կա՛մ անուղղակի, կա՛մ այնպես, որ քչերը գիտեն բանակցությունների էության մասին։ Անհայտ է նաև, թե արդյո՞ք Փաշինյանը իր այդ այցը համաձայնեցրել է Մոսկվայի հետ, որը սովորաբար նյարդային է արձագանքում իր դաշնակիցների՝ արևմտյան երկրներին մերձենալու փորձերին։

Ի վերջո, նման բանակցությունների փաստով, այն պահին, երբ Ռուսաստանի դիվանագիտական և տնտեսական ուժերը ուղղված են պատժամիջոցներին հակազդելուն, Փաշինյանը հերթական անգամ փորձում է մանևրել Կրեմլի և Արևմուտքի միջև։ Ավելին, երկու աթոռի վրա նստելու նման ցանկությունն արդեն իսկ վատ է անդրադարձել Հայաստանի վրա, իսկ ներկայիս ստեղծված նյարդային աշխարհաքաղաքական իրավիճակում դա կարող է կործանարար լինել Հայաստանի արտաքին քաղաքականության համար, քանի որ Կրեմլը թույլ չի տա իր դաշնակցի սեպարատ շփումները «հավաքական Արևմուտքի» ներկայացուցիչների հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»