«Ռոմա»-ն կարող է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին
СПОРТԻտալական «Ռոմա»-ն հնարավոր է նոր պայմանագիր առաջարկի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար, սակայն հայ ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի նվազման: Պարբերականները պնդում են, որ Մխիթարյանը տարեկան ստանում էր 4 միլիոն եվրո աշխատավարձ, բայց նոր պայմանագրով պետք է ստանա տարեկան 2 միլիոն եվրո:
Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



