Թուրքիան անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ Թուրքիայի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անհրաժեշտ է համարում աշխատել ոչ միայն նրա, այլև Ռուսաստանի հետ։ Այս մասին երեքշաբթի օրը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Իհարկե, մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի սահմանին և տարածքային ամբողջականությանը: Բայց մենք կարծում ենք, որ պետք է աշխատենք երկու կողմերի հետ հումանիտար նպատակներով: Մենք դրական ենք համարում, որ նրանց միջև բանակցությունները շարունակվում են»,- ընդգծել է նա:
Բացի այդ, Չավուշօղլուն ասել է, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի սպասվում է Թուրքիայի քաղաքացիների տարհանում Մարիուպոլից, որտեղ կա «մոտ 100-110 Թուրքիայի քաղաքացի»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



