ՌԴ-ն և Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակ. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվան և Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մեզ մոտ պատրաստվում են նոր կարևոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նաև գնահատում է Իրանի անաչառ դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ:
«Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր վստահական երկխոսությունը և ձեր անկողմնակալ դիրքորոշումն այն բանի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
1
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
4
Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой



