«Հույս ունեմ՝ այն ուղեւորությունը, որ միասին պիտի անցնենք, ձեզ հետաքրքիր կլինի»․ «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ
ЛАЙФԵրգչուհի Ռոզա Լինը, որը ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2022» մրցույթին, իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել:
Հրապարակմանը կից Ռոզան գրել է.
«Շատ ուրախ եմ իմ էջերում նոր հետևորդների տեսնել, հույս ունեմ, որ այն ուղևորությունը, որ միասին պիտի անցնենք, ձեզ հետաքրքիր կլինի:
Անկեղծ լինեմ, որպես երիտասարդ հեղինակ-կատարող՝ այս ակտիվությունը, նամակներն ու բարեմաղթանքներն ինձ համար մի փոքր անսովոր են, բայց շատ հաճելի են:
Հիմա Առաջին ալիքի թիմի հետ աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը շատ շուտով կհանձնենք ձեր դատին»,- նշել է Ռոզա Լինը։

1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



