Երևանում Mitsubishi Colt-ը «Էլ Գարդեն» ռեստորանից «Դալմա Գարդեն Մոլ» տանող ճանապարհին կողաշրջվել է
ОБЩЕСТВОԱյսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Արթուր Ս.-ն իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրից դեպի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



