Գերմանիան դեմ է արտահայտվել Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտուն
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատման, և ոչ ոք դա չի ցանկանում։ Այս մասին Die Welt թերթի կազմակերպած ֆորումի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այլ դաշնակիցների հետ մենք նույն կարծիքին ենք, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատում չպետք է լինի»,- ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և երկրի խորհրդարանին` խնդրելով պաշտպանել Ուկրաինայի երկինքը:
«Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է մեզ համար պաշտպանել մեր երկինքը: Ռուսական հրթիռներից: Ինքնաթիռներից: Դուք կարող եք ազդել դրա վրա», - ասել էր նա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



