Ադրբեջանի քաղաքացի է կալանավորվել՝ հայկական հատուկ ծառայությունների հետ աշխատելու համար
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) տվյալներով՝ Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Էմիլ Ռամիզ օղլուն՝ ծնված 1981 թվականին, կասկածվում է պետական դավաճանության համար, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ ծառայության հաղորդագրության՝ Էմիլ Մամեդովը հանդիպել է հայկական հատուկ ծառայությունների հետ երրորդ երկրում և ֆինանսական օգնության դիմաց խոստացել աջակցել նրանց՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Բացահայտվել են հիմնավոր կասկածներ, որ նրան հանձնարարվել է տեղեկություններ հավաքել, որոնք կարող են օգտագործվել ի վնաս պետության անվտանգության, գործել հրահանգներին համապատասխան, պահպանել հարաբերությունների գաղտնիությունը Հայաստանի հատուկ ծառայությունների հետ։
Էմիլ Մամեդովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն), նա կալանավորվել է»,-հայտնում է ծառայությունը։