Արևմուտքն Ուկրաինային դրդում է շարունակել արյունահեղությունը. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕԱրևմտյան երկրները, մատակարարելով սպառազինություն, հետախուզական տվյալներ և վարձկաններ, դրդում են Կիևին շարունակել արյունահեղությունը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կիևի ռեժիմին չի հետաքրքրում Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը, նրան հանձնարարված է ստեղծել «հակաՌուսաստան»», - հայտարարել է նա։
Ռուսաստանի առաջնորդը նաև հավելել է, որ իր երկիրն անվտանգությունն ապահովելու այլ հնարավորություն, քան հատուկ ռազմական գործողություն սկսելը, չուներ։ «Մենք չենք հանդուրժի, որ Ուկրաինան դառնա Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքի պլացդարմ», - հավելել է նա։
Պուտինը վստահ է, որ եթե չսկսվեր հատուկ ռազմական գործողությունը, «ժամանակի հարց է, թե երբ էր Ուկրաինան հարձակվելու Դոնվասի և Ղրիմի վրա»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



