Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Օսլայված շմայսների ժամանակը

ПОЛИТИКА

«168 ժամ» թերթը գրում է. «2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով Հայաստանում սկզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը՝ կառավարման համակարգի փոփոխության հետ մեկտեղ, փոփոխություններ է առաջացնելու հանրային-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Բայց առաջին ու ամենակարեւոր փոփոխությունը տեղի է ունենալու քաղաքական համակարգում:

Որքան էլ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները պնդում էին, որ դա հանգեցնելու է մենիշխանության, այդուհանդերձ ակնհայտ է, որ, եթե անգամ ՀՀԿ-ին առաջիկա ընտրություններում հաջողվի մեծամասնություն ստանալ, ապա առնվազն հաջորդ քաղաքական շրջափուլում դա խիստ կասկածելի է լինելու:

Ինչպես որ ակնհայտ է, որ անկախ խորհրդարանում ներկայացվածության չափից՝ կուսակցությունների դերն ավելանալու է, եւ կուսակցությունները բնականորեն ավելի քաղաքական են դառնալու: Այս եւ մի շարք փոփոխություններ, որոնք հետեւելու են խորհրդարանական կառավարման կարգի ներդրմանը, համընկնելու են մեկ այլ բնական փոփոխության հետ. Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների իշխող մեծամասնությունը գրեթե կենսաթոշակային տարիքի գործիչներ են եւ, առավելագույնը մեկ գումարման խորհրդարանում ներկայացված լինելուց հետո, թոշակի են գնալու, բառի բուն իմաստով: Այսինքն՝ բնականորեն հասունանում է քաղաքական սերնդափոխության պահը, ինչի անհրաժեշտության մասին բոլորը խոսում են տարիներ շարունակ, սակայն նույն խոսողներն ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար:

Բայց, կրկնում ենք, սերնդափոխության ժամանակը մոտենում է ոչ թե՝ ըստ դրա անհրաժեշտության գիտակցման, այլ՝ բնականորեն: Հետեւաբար՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է մտածեն այդ մասին: Բնականաբար, այդ մասին մտածում է առաջին հերթին՝ իշխանությունը, որովհետեւ որեւէ «փոփոխության» դեպքում կորցնելու շատ բան ունի: Եվ ուրեմն, իշխանությանն անհրաժեշտ է վստահելի սերնդափոխություն, անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը փոխանցի այնպիսի երիտասարդների, որոնց համար գործող իշխանությունները կլինեն «հեղինակություն», իսկ նրանց ունեցվածքը կլինի անձեռնմխելի:

Առաջին հայացքից՝ իշխանության սերնդափոխության առաջին թեկնածուները երիտհանրապետականներն են, սակայն, որքան շատ են նրանք կուրծք ծեծում իրենց այսօրվա «ավագներին» պաշտպանելու համար, այնքան շուտ կարող են ուրանալ նրանց: Դա երիտհանրապետականների տեսակն է, որը, ի դեպ, շատ չի տարբերվում ավագ հանրապետականներից:

Պայմանականորեն իշխանությանը հավակնող երիտասարդներին կարելի է բաժանել մի քանի խմբի: Առաջինը, ինչպես նշեցինք, երիտհանրապետականներն են՝ իրենց բոլոր արատներով ու թերություններով հանդերձ: Նրանք իսկական «կուսակցական նոմենկլատուրա» են եւ պատրաստ են ծառայել ցանկացած իշխանության: Երիտասարդների մյուս խումբն իրականում շատ ավելի մեծ ծառայություն է մատուցում իշխանություններին. Դա ընտրակեղծարարների, «թաղի տղերքի» խավն է, որն իրականում իշխանության հուսալի հենարանն է:

Բայց նրանց եւս իշխանությունը փոխանցել, գոնե տեխնիկապես, հնարավոր չէ. այս խավը լավագույն դեպքում կշարունակի ընտրություններ կեղծել «նոր իշխանության» համար: Եվ կա երիտասարդների միանգամայն այլ՝ ազատ մտածող, որոշակի արժեքների դավանող խավ, որը պայմանականորեն խտացվել էր անցած տարվա հունիսին՝ Բաղրամյան պողոտայի բողոքի ցույցերում: Այս երիտասարդների մի մասը ներգրավված է տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում, ոմանք տարբեր կուսակցությունների անդամներ են, նրանց թվում կան անգամ ՀՀԿ ներկայացուցիչներ, որոնք, սակայն, տարբերվում են «դասական երիտհանրապետականներից»:

Եվ կա այսօր էլ իշխանության մեջ գտնվող երիտասարդների կամ հարաբերականորեն երիտասարդների խավը, որոնք ձեւով «ժամանակակից» են, ներկայանում են կիրթ ու քաղաքավարի, սակայն բովանդակությամբ քիչ են տարբերվում շմայսներից ու լիսկաներից: Այս՝ «օսլայված շմայսներն» իշխանության փոխանցման գործընթացում կարող են ունենալ ամենամեծ հավակնություններն ու հնարավորությունները:

Նրանք գործող իշխանության՝ ավագ ՀՀԿ-ականների համար, իհարկե, վտանգավոր են, բայց ավելի վստահելի են, քան ազատ մտածող, ոչ թե՝ ձեւով, այլ՝ բովանդակությամբ կիրթ երիտասարդները: Հայաստանի հասարակության շահերից է բխում հենց այս վերջին, ազատամիտ երիտասարդների առաջմղումն ու ներգրավումն իշխանության մեջ: Բայց գոնե այսօր նրանց առջեւ դռները փակ են, քանի որ ոչ իշխանական կուսակցությունների մեծ մասը, որոնք տեսականորեն կարող էին հարթակ լինել ազատ մտածող երիտասարդների համար, թաթախված են նույն արատների, նույն «նոմենկլատուրային» նորմերի մեջ, ինչ իշխանությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%