Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան ափերի մոտ մարտի 16-ին 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Երկրաշարժի օջախը եղել է օվկիանոսից 60 կմ խորության վրա: Հայտարարվել է, որ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում հնարավոր է մինչև 1 մետր բարձրությամբ ցունամի:
Ուժեղ ցնցումները, որոնք շարունակվել են մոտ 1 րոպե, զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում:
Այս պահին չկան տեղեկություններ տուժածների կամ մեծ ավերածությունների մասին:
«Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմային էլեկտրակայաններում ռադիացիոն ֆոնի ավելացում չի գրանցվել:
Երկրաշարժի հետևանքով էլեկտրականության անջատումների ավելի քան 2 մլն դեպք է գրանցվել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



