ԱՄՆ հետախուզությունը հայտնում է առնվազն 7000 ռուս զոհված զինվորի մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուս-ուկրաինական պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 7000 զինվոր: Նման տվյալներ է հաղորդում The New York Times-ը հղումով ամերիկյան հետախուզության աղբյուրներին։
Հրատարակությունն ընդգծում է, որ սա պահպանողական գնահատական է՝ հիմնված սեփական հետախուզական տվյալների, արբանյակային պատկերների և լրատվամիջոցների հրապարակումների վրա։ Եթե այս տվյալները համապատասխանում են իրականությանը, չնայած որ պատերազմի ժամանակ անհնար է հաստատել այդ տեղեկությունը, ապա դա ավելին է, քան ԱՄՆ-ի կորուստները Իրաքում և Աֆղանստանում 20 տարվա ընթացքում։
Պաշտոնապես Ռուսաստանը միայն մեկ անգամ՝ մարտի 2-ին, խոստովանեց, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 498 զինվոր է զոհվել, այլ տեղեկատվություն ՌԴ-ն պաշտոնապես չեն հրապարակել․ այս մասին գրում է BBC News Russia լրատվականը իր տելեգրամյան ալիքում։