Կադիրովն ասել է, որ իր օգնականը Չեչնիայից 1000 կամավորների հետ մեկնում է Ուկրաինա
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ հանրապետությունից հազար կամավոր է ուղարկվել Ուկրաինա՝ հատուկ գործողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ուժային բլոկի օգնական, իմ սիրելի եղբայր Ապտի Ալաուդինովը, Չեչնիայի Հանրապետությունից հազար կամավորների գլխավորությամբ, ուղարկվել է մասնակցելու Ուկրաինայի ապազգայնացման և ապառազմականացման հատուկ գործողությանը», - գրել է Կադիրովը:
Կադիրովի խոսքով՝ Ալաուդինովը փորձառու մարտիկ է, ով բազմիցս ապացուցել է իր բարձր ռազմական պատրաստվածությունը։
Անցյալ տարվա գարնանը՝ Չեչնիայի ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո, Ալաուդինովը դարձավ Կադիրովի օգնականը։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



