Զելենսկիին Խաղաղության Նոբելյան մրցանակի կառաջադրեն
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի ժողովուրդը և նախագահ Վլադիմիր Զելենսկին կդառնան Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ։ Այս մասին ասվում է մրցանակի կոմիտեի կայքում տեղադրված հայտարարությունում։
Ինչպես գրում է zn.ua կայքը, այս նախաձեռնությամբ հանդես են եկել եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները։ Ըստ նրանց՝ աշխարհն ականատես է եղել ուկրաինացիների խիզախությանը ռուսական բանակին դիմակայելիս։
Քաղաքական գործիչները հայտարարել են Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև այս տարվա մարտի 31-ը երկարաձգելու անհրաժեշտության մասին՝ «պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո»։
«Միլիոնավոր ընտանիքներ ապրում են վախի մեջ, նրանց տներին սպառնում են ռմբակոծությունները և զավթիչի բանակը: Մենք վկա ենք Ուկրաինայի ժողովրդի խիզախության, որը դեմ է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին: Ժամանակն է ցույց տալու ժողովրդին և Ուկրաինային, որ աշխարհն իրենց կողքին է»,- ասել են կազմակերպիչները։
Հայտարարությունը ստորագրել են 36 քաղաքական գործիչներ՝ մեծ մասը Նիդեռլանդներից, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Անկ Բեյլևելդը և նախկին արտգործնախարար Բեն Բոտը: