Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Անհայրենիքության սահմանների «լակմուսի թուղթ». «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ Հայաստանի հետ անում են գործող իշխանությունները, բնականաբար, չի կարող չառաջացնել գիտակից հանրության զայրույթը: Սակայն կոնկրետ արդյունքների համար կոնկրետ քայլեր են անհրաժեշտ: Բայց ուշագրավ է, որ շատերը միայն «պահանջատեր» են ու անընդհատ սլաքներն ուղղում են դեպի խորհրդարանական ընդդիմություն: Այո, ընդդիմության, հատկապես խորհրդարանական ընդդիմության դերակատարությունը շատ կարևոր է: Սակայն այստեղ առկա է երկու խնդիր. նախ՝ նրանց ձեռնարկած քայլերին զուգահեռ անհրաժեշտ է հանրության դժգոհ հատվածի աջակցություն և այլ ուժերի նախաձեռնողականություն, երկրորդ՝ ընդդիմության հասցեին ուղղված սլաքները ուղիղ աջակցություն են Նիկոլ Փաշինյանին: Խոսքն, իհարկե, իշխանությունների ու բացահայտ իշխանամերձ շրջանակների հակաընդդիմադիր հարձակումների մասին չէ, այլ նրանց, որոնք իբր այս ընթացքում պայքարում են իշխանության դեմ, իսկ իրականում սպասարկում են նրա շահերը:

Նշյալի տեսանկյունից օրերս ԱԳՆ-ի մոտ ընդդիմադիր երիտասարդների կողմից նախաձեռնված հավաքը կարևոր քայլ պետք է դիտարկել։ Իհարկե, քննարկվում է նաև ակցիայի մասնակիցների քանակի հարցը, բայց այստեղ խնդիրն առաջին հերթին պետք է դիտարկենք այդ երևույթի նշանակության, ինչպես նաև առաջին պարբերության մեջ նշված «պահանջատիրության» տեսանկյունից: Տանը նստած կամ սոցցանցերում բողոքելը հեշտ է, բայց առանց հստակ գործողությունների և բողոքի ակցիաների հնարավոր չէ իշխանություններին օրակարգ պարտադրել, առավել ևս՝ հասնել նրանց հեռացմանը։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ խոր հոգեբանական հիասթափությունը մարդկանց երբեմն խանգարում է որևէ քայլի դիմել, սակայն դա գործողություններից ձեռնպահ մնալու արդարացում չէ։ Ի վերջո, մենք գործ ունենք մեր երկրի, մեր պետության ու պետականության վաղվա օրվա հետ:

Այս հարցի գիտակցումը պետք է լինի մտածելու տարրական ունակություններ ունեցող յուրաքանչյուր հայի պարտքը: Տեսեք, մի պարզ օրինակ: Մինչ հակառակորդը, Հայաստանի տարածք ներխուժելու հետ մեկտեղ, դիրքավորվում ու ամրանում է ըստ իր նախընտրության և Արցախում հումանիտար աղետ է հրահրում՝ մարդկանց թողնելով առանց անհրաժեշտ կենսապայմանների, Հայաստանի և Արցախի իշխանությունները ընդամենը կողքից դիտողի դեր են ստանձնել։ Սրա արդյունքում, երբ իշխանությունները չեն կատարում (չեն կարողանում, չեն ցանկանում) պետության և քաղաքացիների առջև ունեցած իրենց պարտականությունները, պետության, պետականության շահերի պաշտպանության ողջ ծանրությունն ընկել է ընդդիմության ուսերին։ Իսկ ընդդիմությունը փորձում է կիրառել իրեն հասանելի գործիքակազմը:

Մասնավորաբար, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են դրել շրջանառության մեջ Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ՝ ընդգծելով հակառակորդի քայլերին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը։ Եվ ընդդիմադիր խմբակցությունների պահանջից ելնելով՝ նախատեսվում է, որ մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայի երրորդ հիմնական նիստի ժամանակ տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով: Միևնույն ժամանակ, տեղեկություններ են շրջանառվում, որ ընդդիմությունը նախատեսում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ շրջանառության մեջ դնել Ազգային ժողովում։ Առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերից ելնող նախագծեր է ներկայացնում, սակայն իշխող խմբակցությունը, մեծամասնություն ունենալով խորհրդարանում, թույլ չի տալիս, որ ընդդիմության առաջարկները նույնիսկ քննարկվեն խորհրդարանում, ուր մնաց թե ընդունվեն, առավել ևս, եթե այդ նախաձեռնություններում առկա են հակաադրբեջանական կամ հակաթուրքական ձևակերպումներ։

Այդպես եղավ, օրինակ՝ «Շուշիի հռչակագիրը» դատապարտող՝ ընդդիմության կողմից ներկայացված նախագծի դեպքում, երբ իշխող ՔՊ խմբակցությունը պարզապես տապալեց դրա քննարկումը։ Այս իշխանությունները, կարծես, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իրենց «բարեկամության» օրակարգը ավելի կարևոր են համարում, քան Հայաստանի շահերը։ Դրա համար էլ ամեն անգամ նրանք արդարացնում են հակառակորդի ագրեսիան, որ ինչ-որ մի պահի նոր փաստաթուղթ ստորագրեն՝ հայտարարելով, թե տվյալ պահին այն փրկություն էր հայկական կողմի համար։ Այսինքն, իշխանությունները շարժվում են այն նույն սցենարով, ինչով շարժվում էին Արցախյան պատերազմի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ, երբ այդ փաստաթուղթը ներկայացվեց որպես հազարավոր հայ զինվորներին փրկելու միակ միջոց։

Մի խոսքով, եկող շաբաթ ԱԺ-ում ընդդիմադիրների առաջարկությունների վերաբերյալ դիրքորոշումը լուրջ քննություն է լինելու իշխանությունների համար։ Ճիշտ է՝ հասարակությունն այս ընթացքում բազմիցս ականատես է եղել քպականների իրական դիրքորոշումներին, առավել ևս՝ նոյեմբերի 9-ից հետո, սակայն տվյալ դեպքում սա մի նոր «լակմուսի թուղթ» է, որպեսզի հանրության համար լիովին պարզ դառնան անհայրենիքության սահմանները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank