Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պատմությունը դժվարությունները սիրով հաղթահարելու ու ամենուր սեր գտնելու մասին է». ապագա բժիշկն ընթերցողներին իր առաջին գիրքն է ներկայացրել. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Երկարն անսահման ձգվող վիրավորների շարքերն են, երկարը նրանց օգնություն կանչող ու ցավին դիմացող ձայներն են, երկարը որդիներին սպասող մոր արցունքների արահետն է»: Սա երիտասարդ ստեղծագործող Մանե Սարգսյանի «Ախտորոշումը` սեր» պատմվածքից մի հատված է: Սա նրա առաջին գիրքն է: Երևանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանողուհին ասում է` իր մեջ անընդհատ ասելիք կա:No description available.

«Ուսանողական վեց տարիների ընթացքում պարբերաբար գրել եմ համալսարանական տարբեր թեմաների մասին, օրինակ՝ թե ինչ եմ զգացել առաջին անգամ հիվանդանոց մտնելիս, կամ՝ երբ առաջին անգամ գնացել էի դիահերձարան: Իմ մեջ սեփական զգացողություններս, ապրումներս, կարծես թե, փորձում էի «դասավորել» հենց գրելու միջոցով: 2020 թ.-ի օգոստոսն էր, մտածեցի` իսկ ինչո՞ւ չգրել պատմվածք, փորձել արձակ ժանրում ներկայացնել ասելիքս: Թուղթ ու գրիչ վերցրեցի, գծագրեցի, «դասավորեցի» կերպարներիս, առաջին փորձս էր ավելի ծավալուն պատմություն գրելու: Բառերն իրար կողքի էին շարվում իրենք իրենց, մի քանի օրում պատմվածքի առաջին մասն արդեն պատրաստ էր: Իսկ հետո դադար վերցրեցի, կարծես թե, ոգեշնչում, նոր զգացողություններ գտնելու կարիք կար: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, և դադարն ավելի երկարեց: Դեկտեմբերին նորից մտքերս թղթին հանձնեցի, մի շնչով մեկ օրում ավարտեցի պատմությունը, պատմվածքը դարձավ վիպակ: Գրքում նկարագրվում են նաև պատերազմյան դեպքեր, որոնք անձամբ ինձ հետ են տեղի ունեցել կամ լսել եմ դրանք: Պատմության մեջ ի սկզբանե պատերազմի մասին խոսք չպետք է լիներ, այդ ուղղությամբ չպետք է դեպքերը զարգանային, օգոստոսին ո՞վ կմտածեր, որ օրեր անց պատերազմ է սկսվելու: Պատերազմը փոխեց նաև իմ գրքի ընթացքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանեն:

Հավելում է` գրքի առաջին մասը գրելիս արդեն գիտեր, թե ինչպես է այն վերնագրելու` «Ախտորոշումը` սեր»: «Ուզում էի, որ վերնագիրը կապ ունենա բժշկության հետ, բայց նաև հասկանալի լինի մարդկանց համար: Դե իսկ սերը… այն ամենուր է, ցանկացած իրավիճակում կարող ենք գտնել այդ ախտորոշումը»,-նշում է հեղինակը: Նույն ստեղծագործությունն ընթերցելիս կամ ֆիլմը դիտելիս յուրաքանչյուրը սեփական զգացողությունները, ապրումները և մտքերն է ունենում: Իսկ, ըստ հեղինակի, ինչի՞ մասին է իր գիրքը: «Երևի թե դժվարությունները սիրով հաղթահարելու ու ցանկացած պարագայում և ամենուր սեր գտնելու մասին է: Իմ հերոսներն իրար գտել էին մինչև պատերազմը, բայց ամեն ինչ շարունակվեց և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո: Իրենց պահող ուժը սերն է»,-ասում է զրուցակիցս, հետո հավելում. «Պատերազմի, դրա ընթացքում ունեցած սեփական զգացողությունների մասին գրելը շատ բարդ է, մտածում ես` հանկարծ չնեղացնես ինչ-որ մեկին: Այս պատմության մեջ մի երկխոսություն կա, հերոսուհին զրուցում է վիրավոր զինվորի հետ: Այդ երկխոսությունն ամբողջությամբ իրական է: Պատերազմի ժամանակ մեկ ամսից ավելի Երևանի կայազորային հոսպիտալում էի, զինվորներից մեկին պետք է ներարկում անեի, տարբեր վնասվածքներ ուներ, բայց վախենում էր ասեղից: Չեմ կարողանում այդ դրվագը մոռանալ: Հերոսաբար կռված զինվորը վախենում էր բժշկական ասեղից, իսկ այդ պահին ես նայում էի նրա վնասվածքներին ու փորձում պատկերացնել, թե նա ինչերի միջով է անցել»,-նշում է Մանեն:

Հեղինակի խոսքով, գրքում տեղ գտած իրական ապրումները և, առհասարակ, իրական հիմքով պատմությունները հետաքրքիր են ընթերցողին առաջին հերթին նրանով, որ հորինվածք չեն: «Մարդիկ մտածում են` եթե այս պատմությունն իրական է, գուցե իրենց հետ էլ օրերից մի օր նման բան պատահի: Ընթերցողը փորձում է իրեն պատկերացնել այն իրավիճակում, որում գրքի հերոսներն են: Օրինակ` իմ համակուրսեցիները, Բժշկական համալսարանի այն ուսանողները, որոնք արդեն հասցրել են ընթերցել գիրքը, նշում են, որ իրենց «գտել» են գրքի տարբեր տողերում, չէ՞ որ ներկայացրել եմ նաև այն, ինչ ինձ հետ է պատահել: Ինչո՞ւ ոչ, ընթերցողը ևս կգտնի մի շարք հարցերի պատասխաններ»,-ասում է գրքի հեղինակը:

Ի դեպ, գրքի հանդեպ հետաքրքրությունը, դրական արձագանքները Մանեի համար անակնկալ են եղել, զարմանքով ընդգծում է` չէր սպասում այսքան դրական արձագանքների, որոնք, անխոս, իր համար հաճելի են, հետո հավելում` գրքի առաջին տպաքանակը գրեթե սպառվել է, չի հասցրել անգամ դրանք գրախանութներ տանել: «Հաջորդ գրքի հետ կապված ևս մտքեր կան, դրանք դեռևս թղթին չեմ հանձնել, դադար կվերցնեմ, քանի որ հիմա ողջ ուշադրությունս սևեռված է ավարտական քննություններիս վրա: Կարծում եմ, որ հաջորդ գիրքս բացառապես ինքնակենսագրական կլինի, բայց նորից կապված բժշկության հետ: Բժշկությունն իմ մեջ այնքան շատ է, որ անգամ ստեղծագործելուց չեմ կարող նրանից բաժանվել»,-եզրափակում է Մանեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%