Ավան-Առինջում գիշերը 3 մեքենայում հրդեհ է բռնկվել
ОБЩЕСТВОԱրտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մարտի 19-ին, ժամը 03:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Hyundai Santa» (վարորդ` Ն․ Պ․), «Mazda» (վարորդ` Հ․ Մ․) և «Nissan X-Trail» (վարորդ` Ա․ Ա․) մակնիշի ավտոմեքենաներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։09-ին, մարվել՝ 04։49-ին։ Այրվել է «Hyundai Santa» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, իսկ «Mazda» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաները՝ ջերմահարվել։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



