Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հաջորդ տարի ավելի վա՞տ ենք ապրելու. տնտեսական տարվա ամփոփում

АНАЛИТИКА
  • Տարին մոտենում է ավարտին: Ժամանակն է ամփոփել, թե 2015թ. ընթացքում Հայաստանի տնտեսությունն ինչ վիճակում է հայտնվել: Թերևս առաջին անգամ կառավարության անդամները խոստովանում են, բացահայտ ընդունում, որ մեր երկրի տնտեսական վիճակը բարվոք չէ, իսկ հաջորդ տարի ավելի բարվոք չի լինելու: Այս մասին արդեն հայտարարությամբ են հանդես եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև ֆինանսների նախարարը:

    Հիշեցնեմ, որ լրագրողների հետ զրույցի ժամանակ Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով աղքատության ցուցանիշներին, խոստովանել էր, որ հաջորդ տարի կյանքն ավելի է դժվարանալու: Իսկ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պետական բյուջեի մասին խոսելիս հստակ նշել է, որ տնտեսական առկա միտումների պարագայում հաջորդ տարի խնդիրներ կառաջանան բյուջեի կատարողականի հետ:

    2016թ. բյուջեն ինքնին վկայում է այն մասին, որ կյանքն իսկապես մեր երկրում ավելի է դժվարանալու: Կանխատեսվում է ընդամենը 2,2% տնտեսական աճ, իսկ բյուջեի եկամուտները նվազելու են: Սովորաբար մեր երկրի տնտեսական խնդիրները կառավարության անդամները պայմանավորում են արտաքին գործոններով, մասնավորապես Ռուսաստանի տնտեսական վիճակով: Ռուսաստանի վիճակը նույնպես կարող է ավելի վատանալ, ինչի մասին են վկայում նավթի գների անկումը և այդ երկրի դեմ արևմտյան տնտեսական պատժամիջոցների երկարաձգումը: Եթե այսպես շարունակվի, ապա գուցե հաջորդ տարի Հայաստանի 2,2% համեստ տնտեսական աճը իրականում դառնա շատ դժվար իրագործելի:

    Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն ներկայացրել է 2015 թ. մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք վերաբերում են հունվար-նոյեմբեր ժամանակահատվածին, չեն ներառում դեկտեմբերը։ Տարին ամբողջությամբ կամփոփվի 2016թ. հունվարին: Պաշտոնական տվյալներն անգամ արձանագրում են, որ Հայաստանում տնտեսական ակտիվությունն անկում է գրանցում: Չնչին աճ են արձանագրել միայն առանձին ոլորտներ:

    Եվ այսպես` հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9%-ով։ Սակայն հունվար-հոկտեմբերին 3.5% էր, ինչը նշանակում է, որ ակտիվության աճի տեմպը թուլացել է։ Որոշակի աճ է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում`11,6%: Արդյունաբերության առումով ընդհանուր աճի տեմպերը մնացել են նույնը: Աճ է արձանագրվել միայն հանքարդյունաբերության ոլորտում: Շինարարությունը կրկին անկման վիճակում է: Թեև տարվա ընթացքում որոշակի աճ արձանագրվեց` 0,1-0,2%, սակայն տարվա վերջում շինարարությունն անկում է գրանցել` ընդհանուր 3,1%-ով:

    Պարզ է, որ բնակչության տնտեսապես ակտիվ մասը հիմնականում գործում է առևտրի ոլորտում: Եվ ահա առևտուրը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, զգալի անկում է ապրել: Նախորդ տարվա համեմատ ներքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 7,1%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը գրանցել է 21,6%-անոց անկում:Մի փոքր սփոփիչ է, որ 3% աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում: Հետաքրքիր են սպառողական գների և ընդհանուր գնաճի վերաբերյալ պաշտոնական տվյալները: Սպառողական գներն աճել են 4,1%-ով, իսկ գնաճը կազմել է ընդամենը 1,2%, այսինքն` պաշտոնապես չնչին գնաճ է եղել:

    Գնաճի ցածր ցուցանիշը, թերևս, Կենտրոնական բանկի կողմից դրամի արժեզրկումը զսպող քաղաքականությամբ է պայմանավորված, ինչը տեղի է ունենում պահուստների սպառման և արտաքին պարտքի մեծացման հաշվին: Մյուս կողմից` զգալիորեն կրճատվել է ապրանքների ներմուծումը, ինչը ևս կանխել է գնաճը: Սակայն մինչև երբ կարող է Կենտրոնական բանկը կանխել դրամի արժեզրկումը և գնաճը, դժվար է կանխատեսել` հաշվի առնելով, որ արտաքին բացասական զարգացումները շարունակվում են: ԱՄՆ-ում բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ կերպ ասած` ԱՄՆ-ն թանկացնում է դոլարը, իսկ դա հարվածում է այլ երկրների ազգային արժույթներին:

    Արդեն նշեցինք, որ Ռուսաստանի տնտեսական վիճակը շարունակում է վատթարանալ: Նավթի գները նվազել են ռեկորդային մակարդակի: Մեկ բարելն արդեն արժե 35 ամերիկյան դոլար: Ռուսաստանի դեմ արևմտյան տնտեսական պատժամիջոցները շարունակվում են: Սա նշանակում է, որ հաջորդ տարի Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները չեն ավելանալու, եթե ավելի չնվազեն, այդ երկրի հետ մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը նույնպես կարող է շարունակաբար նվազել:

    Ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ: Մի կողմից՝ նավթի գների անկումը մեզ համար շահեկան է, քանի որ Ադրբեջանը հայտնվում է կոլապսային վիճակում, մյուս կողմից՝ նավթի գների անկումը մեզ շահեկան չէ, քանի որ Ռուսաստանն էլ է հայտնվում նման իրավիճակում, որից մեր երկրի տնտեսությունը չափազանց մեծ կախվածության մեջ է:Ուշագրավ է, որ Ռուսաստանի ու Եվրամիության հետ առևտրաշրջանառության անկմանը զուգահեռ աճել է Չինաստանի հետ Հայաստանի առևտուրը: Որպեսզի հնարավոր լինի նվազագույնի հասցնել մեր տնտեսության վրա արտաքին բացասական գործոնները, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտաքին առևտուրը, ավելի մեծացնել Եվրամիության և Չինաստանի հետ առևտրային կապերը:

    Կարծես նման գործընթաց սկսվել է: ԵՄ-ի հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններ են ընթանում, Չինաստանի հետ նույնպես որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Արտաքին գործոնները, իհարկե, կարևոր են, սակայն վճռորոշը կառավարության ներքին տնտեսական քաղաքականությունն է: Մեզ խիստ անհրաժեշտ են ներդրումներ, դրսից կապիտալի ներմուծում: Իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որ կոռուպցիայի դեմ իրական պայքար մղվի, ստեղծվեն ազատ տնտեսական մրցակցության համար ոչ միայն օրենքով սահմանված, այլև ռեալ պայմաններ:

    Բայց, պարզվում է, որ մեր ներքին կապիտալն էլ է մարդկանց հետ արտագաղթում: Ամերիկյան Global Financial Integrity հասարակական կազմակերպության տվյալներով` 2004-2013 թվականներին Հայաստանից տարեկան միջինը դուրս է բերվել 983 միլիոն դոլար:

    Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում 70-րդն է: Ընդ որում, ամեն տարի այս թիվն աճել է: Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարում Հայաստանից անօրինական ճանապարհով դուրս է բերվել ավելի քան 9.8 միլիարդ դոլար: Եթե հավատալու լինենք այդ տվյալներին (իսկ դրանք չեն հերքվել), ապա հարց է առաջանում. այսպիսի փոքր տնտեսություն, ընդամենը 10 միլիորդ դոլար ՀՆԱ ունեցող երկրից եթե տարեկան դուրս է գալիս մոտ 1 միլիարդ դոլար կապիտալ, ապա միամտություն չէ՞ արդյոք ակնկալելը, որ դրսից մարդիկ մեր երկրում լուրջ ներդրումներ կանեն: Եթե ներքին ներդրողն է,այսպես ասած, փախչում երկրից, ապա ինչու պետք է դրսից ներդրող գա և այստեղ տնտեսություն զարգացնի:

    Տիգրան Խաչատրյան

     
     
 
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами