Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Առա­ջի­կա­յում դո­լա­րա­կենտ­րոն հա­մաշ­խար­հա­յին տնտե­սու­թյան փլուզ­մանն ենք ակա­նա­տես լի­նե­լու». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, որոնք հաղթահարելու, հետագայում ևս դիմագրավելու համար մենք չենք կարող շրջանցել ոչ թե միայն ռուս-ուկրաինական, այլև, առհասարակ, աշխարհում կատարվող գործընթացները: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը:

«Այսօր աշխարհակարգ է փոխվում: Մեզ մոտ շատ պաշտոնյաներ ունեն այն կանխակալ կարծիքը, թե շատ շուտով այս ամենը կավարտվի: Ըստ իս, սակայն, ստանդարտ հանգուցալուծում չի լինելու: Բացի այդ, այլևս չեն գործում դասական տնտեսագիտական կանոնները: Գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ, որտեղ ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ: Մեզ համար շատ ավելի դժվար է լինելու այն իմաստով, որ նոր աշխարհակարգում մենք մեր տեղը գտնելու խնդիր ենք ունենալու: Այսօր Արևմուտքը, ԱՄՆ-ն նաև տոտալ տնտեսական պատերազմ են հայտարարել Ռուսաստանի նկատմամբ, որից ՀՀ-ն անմասն չի կարող մնալ:Նախ՝ ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսական ամենախոշոր գործընկերը ՌԴ-ն է՝ ներդրումների շուրջ 40 տոկոս ծավալով, տարեկան մոտ 1 մլրդ դոլարի տրանսֆերտներով, արտահանման շուկայով և այլն: Մեզ համար, ըստ իս, ամենալուրջ խնդիրը պարենային անվտանգությունն է: Խոսքը, մասնավորապես, ցորենի մասին է, որը ստանում ենք ՌԴ-ից»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ մինչև 44-օրյա պատերազմը Արցախից բավականաչափ ծավալով ներմուծվող ցորենն այլևս չկա:

«Հաշվի առնելով մեր սպառման ծավալները՝ օգոստոսից հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու: Դեռևս կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի փուլում մասնագետները, այդ թվում՝ նաև ես, շեշտել էինք պետական պահուստների անհրաժեշտության մասին: Առիթ եմ ունեցել հարցը բարձրացնել, բայց կառավարության ներկայացուցիչը օրենքի ստանդարտ դրույթներին հղում արեց, ինչի մասին ինքս լավ տեղեկացված եմ: Մինչդեռ հակաճգնաժամային կառավարումն այլ բան է ենթադրում. այսինքն, գործող օրենքը պետք է մոռանալ, շատ արագ նաև օրենսդրական փոփոխություններ ձեռնարկել ու կուտակել պարենի հսկայական պահուստներ:Հայաստանում այս ուղղությամբ որևէ քայլ չեմ տեսնում: Այսօր որևէ մեկը չի պատասխանում, թե օգոստոսից հետո ինչ խնդիրներ կունենանք: Երկրորդ խնդիրը քաղաքական է, ինչը կապ ունի նաև տնտեսության հետ: Խոսքն օր օրի մեզ մոտ տարածվող անթույլատրելի հակառուսականության մասին է: ՀՀ-ն այն երկիրը չէ, որտեղ կարող ենք մեզ հակառուսականության նման երևույթներ թույլ տալ: Սա պետք է կանխվի պետական մակարդակով: Այս խնդիրն, ըստ իս, ազգային անվտանգության սպառնալիք է: Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը, այդ թվում՝ պարենային անվտանգությունը, իրավունք չունենք նման քայլեր թույլ տալ»,-նշեց Հ. Ֆարմանյանը:

Անդրադառնալով տարադրամի շուկային, կտրուկ տատանումներին՝ նա շեշտեց. «Մասնագետների մի մասը գտնում է, որ այս ամենի մեջ սպեկուլ յատիվ բնույթ կա: Սկզբում կար կարծիք, թե պարտվող կողմը Ռուսաստանն է լինելու:Այս իմաստով սպասումները, նաև սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոնները չէին կարող չազդել ռուբլու արժեքի վրա, որը ռազմական գործողությունների առաջին փուլում կտրուկ արժեզրկվեց: Բայց Եվրոպայում տեսան ՌԴ-ի դիմագրավելու ռեսուրսները: Ու հաշվի առնելով Եվրոպական երկրների կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ օրեր անց ռուբլին ամրապնդվեց: Իսկ ռուսական ռուբլին և դրամը խիստ փոխկապակցված են: Եթե ՌԴ-ում ռուբլին արժեզրկվում է, դրամը ևս արժեզրկվում է, եթե ռուբլին արժևորվում է, դրամը ևս արժևորվում է»:

Տնտեսագետի խոսքով, ընդհանուր առմամբ, գործ ունենք դոլարակենտրոն համաշխարհային տնտեսության փլուզման հավանականության հետ. «Ամբողջ աշխարհն անցնում է չինական յուանով գնանշումների, ԵԱՏՄ-ի շրջանակներում էլ քննարկվում է ռուբլու գնանշումների անցնելու տարբերակը: Առաջիկայում, մեծ հաշվով, դոլարակենտրոն համաշխարհային տնտեսության փլուզմանն ենք ականատես լինելու: Սրանք երևույթներ են, որոնք, որպես գործոն, ազդում են ռուբլու ամրապնդման վրա: Բացի այդ, լուրջ վտանգի տակ է եվրոգոտին: Ի տարբերություն դոլարի, եվրոգոտին ավելի արագ կարող է փլուզվել, որովհետև Եվրոպան սեփական անվտանգ լոգիստիկ համակարգեր չունի՝ կապված էներգակիրների ու պարենի տեղափոխման հետ: Մի քանի նավահանգիստներ են: Եթե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու միջոցառումները մի փոքր էլ շարունակվեն, չի բացառվում, որ Ռուսաստանը կարող է հարվածել նավահանգիստներին: Այդ դեպքում, ըստ իս, առաջին հերթին եվրոն է փլուզվելու»:

Հայկ Ֆարմանյանի կանխատեսմամբ, առաջիկայում ևս ռուբլին ամրապնդվելու է. «Ռուբլու արժևորման միտումներ կան. քանի որ դրամն ու ռուբլին փոխկապակցված են, դրամի ու ռուբլու համար ոչ ի վնաս միտումները կպահպանվեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%