Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ան­կա­րան նաև Բաք­վի մի­ջո­ցով տեն­դա­գին ռե­սուրս­ներ է փնտրում իր ուժե­րը Մոսկ­վա­յին ցույց տա­լու հա­մար. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com–ն իր՝ «Ադրբեջանին հակացուցված է վա բանկը. Ղարաբաղը «ցնցելու» սահմանները» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուս քաղաքագետ Վյաչեսլավ Միխայլովը EADaily-ին տված հարցազրույցում մեկնաբանել է աճող լարվածությունը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում։

- Ինչո՞վ է պայմանավորված Ղարաբաղում ռազմական ակտիվության ներկայիս աճը։

- Տարածաշրջանը շատ առումներով մնում է որպես բաց վերք, իսկ 44-օրյա պատերազմի ավարտից հետո դրա վրա դրված «կարերը» ամբողջությամբ չեն լավացել։ Ուկրաինայում աշխարհաքաղաքական պայթյունը չէր կարող անդրադարձ չունենալ Անդրկովկասում։ Բարեբախտաբար, դեռ բավական լոկալ բնույթ կրող ներկայիս սրացման նախաձեռնողն ակնհայտ է։ Դա Ադրբեջանն է։ Բաքուն երկու հիմնական պատճառ ունի՝ խարխլելու տարածաշրջանային ստատուս քվոն։ Նախ՝ Ուկրաինայում և այս երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Բաքվում մեծ մտավախություններ են առաջացրել սեփական «Ղարաբաղյան ապագայի» համար։ Ծառացել է ևս հինգ տարով ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը։ 2025 թվականի աշունը դեռ շատ հեռու է, սակայն ուկրաինական ճգնաժամն արագացրել է որոշակի գործընթացներ։ Բաքուն ինտուիտիվ կերպով զգում է, որ Մոսկվան մտադիր չէ սահմանափակվել Ղարաբաղում մեկ հնգամյա ժամկետով։ Եվ ոչ միայն ինտուիտիվ:

Այդ մասին են վկայում տարածաշրջանում ռուսական բանակի կոնկրետ գործողությունները։ Բաքվին դուր չի գալիս Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններում Լեռնային Ղարաբաղ անվանման հայտնվելը։ Բաքուն արդեն լրջորեն է մտածում Մոսկվայի՝ անորոշ ապագայով խաղաղարարի դերում լինելու հեռանկարի մասին։ Անգամ հպանցիկ հայացքը ադրբեջանական հրապարակումների վերնագրերին հստակ ցույց է տալիս, թե Բաքուն ում է համակրում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Ամեն ինչ անցնում է սեփական «Ղարաբաղյան ֆիլտրով»։ Հիմնական հարցն այն է, որ Ռուսաստանին պետք է ինչոր կերպ «զսպել», հակառակ դեպքում նրա հատուկ գործողությունը կարող է տեղի ունենալ նաև հարավային ճակատում… Երկրորդ պատճառը թուրքականն է։ Բաքվի գործողությունները տարածաշրջանում սերտորեն համաձայնեցված են Անկարայի հետ։ Ադրբեջանա-թուրքական տանդեմի համար 44-օրյա հաջող պատերազմից հետո նման համակարգումը միայն ակտիվացել է՝ ստանալով, ըստ էության, ավարտված բնույթ։ Բաքվի «մեծ եղբորը» նույնպես հետաքրքրում է ներկա փուլում Ղարաբաղի «կառավարելի բռնկումը»։ Թուրքիայի վիրավորված աշխարհաքաղաքական մեծամտությունը Կիևի ռեժիմի դեմ Ռուսաստանի կոշտ գործողությունների ֆոնին էլ ավելի է աճել։ Անկարան տենդագին ռե սուրսներ է փնտրում իր ուժերը Մոսկվային ցույց տալու համար: Թուրքիայի ղեկավարությունը այն կարծիքին է, որ Ղարաբաղում կարելի է ցույց տալ Ռուսաստանի դիրքերի «խոցելիությունը»։

- Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից քաղաքական ամենաբարձր մակարդակով ստորագրվել է փետրվարի 22-ին՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ժամ առաջ, թվում էր, թե վերացնում էր լուրջ սրացման վտանգները Մոսկվայի համար հարավային ուղղությամբ, բայց ստացվում է, որ դա այդպե՞ս չէ:

- Փաստորեն, ձեր նշած համաձայնագրով նման վտանգը նվազագույնի է հասցվել։ Բայց, ցավոք, դա հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել։ Բաքուն հասել է հռչակագրի տեքստում «միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության սպառնալիքներին հակազդելու և չեզոքացնելու ջանքերը միավորելու մասին» կետի ներառմանը և կշարունակի ամեն կերպ ազդարարել այդ կոնկրետ դրույթի նշանակությունը։ Թե ո՞ւմ նկատի ունի նա «անջատողականներ» ասելով, դժվար չէ հասկանալ։ Ավելին, հռչակագիրը ոչինչ չի տվել Ռուսաստանին խաղաղապահ մանդատի հնարավոր երկարաձգման հարցը առաջ մղելու համար։ Այդ հարցի շուրջ սակարկում դեռ պետք է լինի, և շատ կոշտ, ինչպես կարող ենք հասկանալ: Ուստի, Բաքուն ժամանակից շուտ փորձում է դրան մոտենալ ամբողջությամբ զինված՝ ցույց տալով իր անհամաձայնությունը Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքական այնպիսի հեռանկարի հետ, որը դուրս է նրա տարածքից։

Ղարաբաղի գյուղերի ականանետային գնդակոծությունը յուրատեսակ նախերգանք է և, միևնույն ժամանակ, Ռուսաստանին ուղղված հրավեր՝ սկսելու այդ սակարկությունը հենց հիմա։ Բաքուն մինչև վերջ կխուսափի այնպիսի «վա բանկից», որը կբերի հակազդեցություն Մոսկվայի կողմից։ Ռուսաստանի համբերության սահմանները ստուգելը այնպես, ինչպես որոշեց անել Վլադիմիր Զելենսկին, նրա ադրբեջանցի գործընկերն ակնհայտորեն տրամադրված չէ։ Ռուսաստանը հիմա փաստացի կրում է Ղարաբաղում կայունության, բնակչության անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը։ Ուստի խաղաղության պարտադրելու նրա կարողության փորձարկումը ճակատագրական սխալ կլինի նրա հարավային հարևանի համար: Միևնույն ժամանակ, այդ հարևանը ազդանշաններ է ուղարկում, որ չի լռելու և բոլոր հարցերը փակված չի համարում փետրվարյան հռչակագրի ստորագրման արդյունքում։

- Ի՞նչ կփորձի ստանալ Բաքուն ռուսական խաղաղապահ մանդատը երկարացնելու իր հնարավոր համաձայնության դիմաց:

-Կարծում եմ՝ շատ բան։ Բաքվի պահանջների կոնկրետ տարրերն այժմ թվարկելը վաղաժամ է։ Սակայն կասկած չկա, որ դրանք լինելու են ադրբեջանա-թուրքական տանդեմի միասնական պահանջները, ինչը նշանակում է, որ Բաքվի և Անկարայի առաջարկով դրանց կտրվի հնարավորինս լայն ձևաչափ՝ չսահմանափակվելով միայն անդրկովկասյան օրակարգով։ Ի դեպ, սա ևս մեկ պատճառ է, որ Թուրքիան Ռուսաստանին ցույց տա իր «մկանները» Կովկասում։ Ուկրաինական ճգնաժամը նրան այլ ելք չի թողնում։ Իլհամ Ալիևը պետք է նպաստի Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության վերարտադրությանը 2023 թվականի ամռանը Թուրքիայում կայանալիք ընտրությունների ժամանակ։ Պետք է ակնկալել, որ այդ ժամկետին ավելի մոտ պահին կողմերը որոշումներ կկայացնեն «ի՞նչ պետք է անել Ղարաբաղի հետ» հարցի շուրջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе