Վրաստանում մեկնարկել է «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով ցուցահանդեսների շարք
КУЛЬТУРАՎրաստանի հայ համայնքը Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ մեկնարկել է իր ցուցահանդեսների շարքը` «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից:
Մարտի 21-ին կայացել է ապրիլ 24-յան ցուցահանդեսներից առաջինը Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայի հանդիպակաց կողմերում Ջավախիշվիլիի պետական համալսարանի մոտակայքում, որին աջակցել են Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական Միությունների անդամները։
Ցուցահանդեսների շարքը շարունակվելու է մինչև ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի տարբեր թաղամասերում այդ թվում` Հավլաբարիի, Իսանիի, Սաբուրթալոյի տարբեր հատվածներում։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



