Քեզ ոչ ոք չի գտնի. Կադիրովը Զելենսկիին ապաստան է առաջարկել Չեչնիայում
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է փախչել Չեչնիա։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Եթե անհանգստանում ես կյանքիդ համար, ապա ես պատրաստ եմ դիմել Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ քեզ Չեչնիայի Հանրապետությունում ապաստան առաջարկելու համար: Մի վախեցիր, մենք կփրկենք քո երեսը»,- գրել է Կադիրովը:
Չեչնիա տեղափոխվելու մեկ այլ առավելություն էլ Կադիրովն անվանել է այն, որ այնտեղ «ոչ ոք Զելենսկիին չի գտնի»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: