Զելենսկին տեսակապով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներին կդիմի մարտի 24-ին
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներին կդիմի հինգշաբթի օրը՝ մարտի 24-ին: Այդ մասին հաղորդվում Է օրենսդիր մարմնի՝ մարտի 23-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:
Ինչպես սպասվում Է, դա տեղի կունենա 10:55-ին (Երեւանի ժամանակով 13:55-ին): «Ինձ համար մեծ պատիվ Է, որ Ուկրաինայի նախագահը հանդես կգա խորհրդարանի առջեւ պատերազմի թեժ պահին: Ռիկստագը որոշում Է ընդունել Ուկրաինայի համար օժանդակության բացառիկ միջոցների մասին եւ նախկինի պես պաշտպանում Է երկրի պայքարը հանուն իր ազատության»,- հաղորդագրության մեջ բերված Է խոսնակ Անդրեաս Նոռլենի խոսքը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեսակապով հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի եւ Գերմանիայի խորհրդարանների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի առջեւ: Մարտի սկզբին Զելենսկին առցանց ռեժիմով դիմել Է Եվրախորհրդարանի պատգամավորներին: Մարտի 14-ին Ուկրաինայի նախագահը պետք Է տեսակապով հանդես գար Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, սակայն այդ ելույթը չի կայացել: Զելենսկու փոխարեն դա արել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: