Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ուրանի առկայության դեպքում Ամուլսարի հանքի շահագործումը կնշանակի շրջակա միջավայրի ոչնչացում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամուլսարում հանքի հնարավոր շահագործումը մի քանի տարի է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է: Թեման պարբերաբար թեժանում, հետո կրկին մեղմանում է: Վերջերս «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետի աշխատակազմին և արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին` խնդրելով տեղեկություն տրամադրել Ամուլսարում իրականացրած ռադիացիոն ճառագայթման չափագրման արդյունքների մասին, որն իրականացրել է ԱԻ նախկին նախարար Ցոլակյանի հրամանով մասնագիտացված փորձագետների միջոցով։ Հարցմանն ի արձագանք` նշվել է, որ Ամուլսարի հարակից տարածքներում իրականացվել են բնական գամմա ռադիացիոն ֆոնի չափման աշխատանքներ: Ամփոփելով ուսումնասիրությունը՝ ասվում է, որ բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության վերաբերյալ ստացված տվյալները թույլատրելի սահմանում են: Սակայն նշվում է, որ բարձր ֆոն արձանագրվել է Ամուլսարի հանքավայրի հարակից տարածքում, որտեղ ժայռաբեկորների բաղադրության մեջ առկա է ուրան և թորիում:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ սկզբնական շրջանում, երբ սկսվեցին Ամուլսարում հանքի հնարավոր շահագործման մասին խոսակցությունները, բոլոր գիտնականները, որոնք զբաղվում են երկրաբանությամբ, խոսեցին տարածքում ուրանի առկայության մասին: «Հակոբ Սանասարյանն առաջիններից էր, որ այդ ժամանակ խոսեց այդ մասին, այլ գիտնականներ ևս արձագանքեցին: Հետո սկսվեց այդ տեղեկության հերքումը, հատկապես հանքարդյունաբերության կազմակերպություններին առընթեր որոշ փորձագետների կողմից: Մասնակցել եմ այդպիսի մի հանդիպման, որին ներկա էին կառավարության, «Լիդիանի» ներկայացուցիչներն ու իրենց փորձագետները, հերքեցին, որ Ամուլսարի շրջակայքում ուրան կա: 5-6 տարվա ընթացքում եղան բազմաթիվ հաստատումներ և հերքումներ, բայց «Կանաչ Հայաստան» ՀԿ-ին տրված պատասխանի նման արձագանք չէր եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Ընդգծում է` լավ է, որ ճշմարտացի պատասխան է տրվել ՀԿ-ի հարցադրումներին, բայց խնդիրն այն է` արդյո՞ք կառավարությունը հաշվի կառնի դա: «Օրինակ` բազմաթիվ փորձագետներ, նախարարությունների աշխատակիցներ ևս իրենց խոսքի մեջ ասել են, որ խնդրահարույց հարցեր կան տարբեր հանքերի մասով, բայց, միևնույնն է, կառավարությունն այդ հանքերը շահագործել է, կանաչ լույս է տվել: ԱԻՆ-ի այս պատասխանը կարող է լծակ հանդիսանալ, որ հանքի հնարավոր շահագործումը տեղի չունենա, բայց կարող է և այդպես չլինել»,-նշում է մեր զրուցակիցը` հավելելով, որ գուցե ասեն մեզ ուրանը պետք է, դրա քանակությունն այնքան էլ մեծ չէ, և այն չի ազդի շրջակա միջավայրի վրա: «Բայց այստեղ քանակությունն էլ կարևոր չէ, քանի որ գործ ունենք ռադիացիոն ֆոնի հետ: Ժամանակին Քաջարանից քիչ հեռու գտնվող Լեռնաձոր գյուղում, որտեղ ուրանի պաշարներ էին հայտնաբերվել, տեղացիները բողոքի ձայն բարձրացրեցին: Բոլորը լավ հասկանում էին, թե ինչ է նշանակում ուրանի հետ «աշխատանքը», և հարցը փակվեց: Գուցե այս պարագայում էլ պետական մակարդակով ստացված նման պատասխանի հիման վրա արգելվի հանքի շահագործումը: Բայց մյուս կողմից՝ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խոսել էր այն մասին, որ հանքի շահագործումը տնտեսապես շահավետ է, փորձելու են այն շահագործել: Դրա մասին խոսել էր նաև էկոնոմիկայի նախարարը: Ասածս այն է, որ շատ են իրար հակասող հայտարարությունները»,-ասում է բնապահպանը:

Նա չի բացառում դեպքերի զարգացման ևս մեկ սցենար: «Հնարավոր է` ճշմարտությունը ջրի երես հանելով՝ այն օգտագործեն հանքի շահագործումը թույլ չտալու համար: Քանի որ պետք է հաշվի առնել, որ նախարարությունները հենց այնպես ոչինչ չեն անում: Որևէ մեկս միամիտ չէ: Այնպես չէ, որ այս կառավարությունը եկել է, և բոլոր նախարարությունները սկսել են անկախ գործել: Դրանց պատասխաններն անպայման համակարգվում են «վերևների» հետ: Այս սցենարն էլ պետք է դիտարկել: Քանի որ Ամուլսարի հարակից տարածքում իրոք կան ուրանի պաշարներ, ասել են, որ դա ներկայացնեն որպես պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր լինի կասեցնել հանքի հնարավոր շահագործումը: Բայց տարբեր հանքերի շահագործման պրակտիկան այլ բան է ցույց տալիս: Նույն Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում տարբեր կարծիքներ էին հնչում, բայց, միևնույնն է, հանքը շահագործվեց»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Այս պարագայում միայն ժամանակը ցույց կտա, թե նշված «սցենարներից» որ մեկն իրականություն կդառնա: «Գուցե վերևից ասվել է, թե ներկայացրեք ուրանի հետ կապված իրավիճակը, և իրական փաստերի հիման վրա փորձեն Ամուլսարի խնդիրը լուծել: Գաղտնիք չէ, որ կառավարությունն ասել էր` բերեք շոշափելի ու անհերքելի փաստեր, և հանքը չի շահագործվի: Չնայած փորձագետները, ում հետ աշխատել եմ, բերել են այդ փաստերը, փաթեթներով գնացել են կառավարություն` կապված խորքային ջրերի հետ, ուղղակի ուրանի առկայության փաստն ավելի ծանրակշիռ է: Հուսանք, որ կգործի այս սցենարը: Տարածքում ուրանի առկայության դեպքում հանքի շահագործումը կնշանակի շրջակա միջավայրի ոչնչացում: Բոլորս ենք հասկանում, թե ռադիացիան ինչ հետևանքներ ունի, ուրանի դուրսբերումն ինչպիսի հետևանքներ կունենա այնպիսի տարածքում, ինչպիսին Ամուլսարն է: Ամեն ինչ կտանի Ջերմուկից հրաժարվելուն: Կշեռքի ծանր նժարին Ջերմուկն է, շրջակա միջավայրը և բնակիչները»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%