Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՐՏԻ). Նստացույց են իրականացրել և փակել Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Տուբերկուլ յոզի դեմ պայքարի համաշխարհային օր, Ուգանդա՝ Ծառ տնկելու օր, Ռուսաստան՝ Ավիաշտուրմանի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1903 - ծնվել է ազգությամբ հայ գեներալմայոր Սերգեյ Կազբինցևը։

1915- ծնվել է արձակագիր, լրագրող Վազգեն Ամիրբեկյանը։

1918-քանի դեռ Անդրկովկասյան կոմիսարիատը Տրապիզոնում անպտուղ բանակցություններ է վարել Օսմանյան Կայսրության հետ, թուրքական բանակը մեկը մյուսի հետևից գրավել է Էրզինջանը, Էրզրումը, Վանը և հասել 1914 թվականի սահմաններին։

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայկական կողմը անհաջող կերպով փորձել է գրավել Տերտերը, կռիվ է բռնկվել Չայլի գյուղում։

1951 - ծնվել է վիրաբույժ Արմեն Աթաբեկյանը։ 1988-ԽՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել են «Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի 1988-1995 թվականների արագացված սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշումը։ -հետագա մասսայական բողոքները կանխելու նպատակով, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ, Երևան քաղաք են մտցվել լրացուցիչ զորքեր, որոնք փակել են քաղաքի կենտրոնը։

1993-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մարտակերտ-Աղդամ ռազմական խոշոր նշանակություն ունեցող ճանապարհը:

1999- վավերացվել է Հայաստանի ազգային ռադիոյի և Արցախի հեռուստառադիոյի համագործակցության պայմանագիրը:

2005-Հայաստանի մաքսային պետական կոմիտեի վարչական շենքի մուտքի դիմաց, որտեղ սովորաբար կայանում է մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ավտոմեքենան, տեղի է ունեցել պայթյուն։

2012-Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը ներգրավվել են Երևանի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում:

2014 -«Հարսնաքարի» գործով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման։ 2015-ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։

2017 - վախճանվել է խորհրդահայ օդաչուփորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը։

2018-«Մերժիր Սերժին» կարգախոսով մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։

2021-Պատերազմի ավարտից 134 օր անց Ազգային ժողովը վերացրել է ռազմական դրությունը Հայաստանում:

ԱՇԽԱՐՀ

809 –վախճանվել է աբասյան խալիֆ Հարուն ալ Ռաշիդը։ 1084 -գերմանական թագավոր Հենրիխ 4-րդը զավթել է Հռոմը։

1155 -Յուրի Դոլգորուկին զավթել է Կիևը և այնտեղ գահ բարձրացել։

1401 - Լենկթեմուրն ասպատակել է Դամասկոսը։

1494 –ծնվել է գերմանացի գիտնական և լեզվաբան Գեորգ Ագրիկոլան՝ հանքագիտության հայրերից մեկը։

1603- վախճանվել է Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Թյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Եղիսաբեթ 1-ինը։

1753- Ռուսական Կայսրությունում վերացվել է մահապատիժը:

1776 -Աննա Ռոբեր Ժակ Թյուրգոն Ֆրանսիայում հիմնադրել է Caisse de Escompte էմիսիոն բանկը։

1776 -վախճանվել է անգլիացի գիտնական, քրոնոմետրի ստեղծող Ջոն Հարրիսոնը։

1773 - վախճանվել է անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։

1782 - ծնվել է ազգությամբ ռուս իտալացի նկարիչ Օրեստ Կիպրենսկին։

1794 -Ռեչ Պոսպոլիտայի տարածքում սկսվել է Կոստյուշկոյի ապստամբությունը։

1801 -Միխայլովյան պալատում դավադրության արդյունքում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը։

1802 -անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրեվնիկը ստացել է շոգեքարշի առաջին արտոնագիրը։

1808 - ծնվել է իսպանա-ֆրանսիացի սոպրանո Մարիա Մալիբրան։

1864 -վախճանվել է ռուս քիմիկոս, դեղագործ Կարլ Կլաուսը՝ ռուտենիում էլեմենտի հայտնագործողը։

1873 -ծնվել է շվեյցարացի բժիշկ նյարդաբան, հոգեբան Էդուարդ Կլապարեդը՝ մանկական հոգեբուժության հիմնադիրներից մեկը։

1882 - վախճանվել է ամերիկացի բանաստեղծ և դիրիժոր Հենրի Լոնգֆելոն։ - Բեռլինում գերմանացի գիտնական, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլ յոզի հարուցիչի հայտնաբերման մասին:

1887 - վախճանվել է ռուս նկարիչ Իվան Կրամսկոյը։

1896 - Ալեքսանդր Պոպովն ուղարկել է առաջին ռադիոազդանշանը։

1898- վաճառվել է «Ուինտոն» մոդելի (գինը՝ 1000 ամերիկյան դոլար) առաջին ամերիկյան ավտոմեքենան:

1905 - վախճանվել է ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնը։

1921 - ծնվել է ռուս շախմատիստ, գրոսմայստեր Վասիլի Սմիսլովը։

1930 -գաճաճ մոլորակ Պլուտոնը ստացել է իր ներկայիս անունը։

1946 - վախճանվել է ռուս գրոսմայստեր, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալ յոխինը։

1949- «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ լավագույն ֆիլմի համար մրցանակ է ստացել ոչ ամերիկյան ֆիլմը՝ անգլիական «Համլետը»:

1955- ԱՄՆ-ում տեղադրվել է առաջին ծովային նավթաշտարակը:

1972- կայացել է «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:

1999 - Մոնբլանի թունելում բռնկված հրդեհից զոհվել է 38 մարդ։

1999-ՆԱՏՕ-ն սկսել է ռմբակոծել Հարավսլավիայի ռազմական և քաղաքացիական կառույցները՝ ներառյալ մայրաքաղաք Բելգրադում։ 2003 -առաջին անգամ կշռվել է հեռավոր «սև անցքը»։

2005 -Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ժողովրդական հուզումներից հետո խորտակվել է նախագահ Ասկար Ակաևի ռեժիմը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран