Նավթի գները փոքր-ինչ նվազել են
ЭКОНОМИКАՀինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները փոքր-ինչ ընկել են շտկման շրջանակներում՝ մեկ օր առաջ գրանցված ավելի քան 5 տոկոսով աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.02 տոկոսով՝ մինչեւ 121.58 դոլար բարելի դիմաց։ WTI-ի մայիսյան ֆյուչերսների գինը միաժամանակ նվազում է 0.4 տոկոսով՝ մինչեւ 114.7 դոլար։
Չորեքշաբթի WTI նավթը թանկացել է 2.84 տոկոսով, Brent-ը՝ 5.3 տոկոսով։ Գների թռիչքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում «սեւ ոսկու» պաշարների նվազման տվյալների ֆոնին նավթի դեֆիցիտի մտավախությունների պատճառով։ Մարտի 18-ին ավարտվող շաբաթվա ընթացքում այդ պաշարներն անսպասելիորեն կորցրել են 2.5 մլն բարել։ Վերլուծաբանները 0.1 մլն աճ էին ակնկալում: Բայց հինգշաբթի առավոտյան թանկացումները կանգ առան:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
В поисках Защитника Демократии
4
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
5
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...



