Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետը կժամանի Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին դեկտեմբերի 26-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բարզանիի գրասենյակից արված հայտարարության մեջ նշվում է, որ քրդական ինքնավարության վարչապետը Ստամբուլում հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպումներում քննարկվելու են թուրք-քրդական հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային կարևորագույն խնդիրներին առնչվող հարցեր:
Ավելի վաղ Թուրքիա էր ժամանել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսութ Բարզանին:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



