Ադրբեջանցիները գրավել են Արցախի Փառուխ գյուղը, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․համայնքապետ
ОБЩЕСТВОՌուս խաղաղապահներն այժմ բանակցում են գյուղ մտած ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը։
«Չենք կարողանում մոտենալ գյուղին, որ հասկանանաք՝ ինչ է կատարվում, գյուղից 3-4 կմ հեռավորության վրա ենք։ Միայն գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են»,- մանրամասնեց Միքայելյանը։ Նա ասաց, որ չգիտի՝ ադրբեջանցիները առաջ են շարժվում, թե ոչ։
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք ու երեխաները ևս տարհանվել են։ Խրամորթի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը մեզ հետ հեռախոսազրույցում միայն ասաց՝ «Վիճակն էն չի»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



