Հարավաֆրիկյան զբոսայգում առյուծը հարձակվել է ավտոմեքենայում գտնվող զույգի վրա (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՀարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգի մոտ գտնվող հայտնի Առյուծների զբոսայգում առյուծը սպանել է ամերիկացի զբոսաշրջիկի:
Առյուծը ցատկել է զբոսայգու տարածքով ընթացող ավտոմեքենան՝ կիսաբաց պատուհանի միջոցով: Մեքենայում երիտասարդ զույգ է եղել, որը ծանր վնասվածքներ է ստացել: Կինն ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է, տղամարդը հոսպիտալացվել է ծանր վիճակում:
Սա 2015 թվականից ի վեր Առյուծների զբոսայգում զբոսաշրջիկի մահվան երրորդ դեպքն է:
Առյուծների զբոսայգին գտնվում է Յոհանեսբուրգից 30 կիլոմետր հյուսիս և հանգստի հայտնի վայր է ողջ աշխարհից ժամանող զբոսաշրջիկների համար: Հաղորդվում է, որ զբոսայգով անցնելիս խստորեն արգելվում է իջեցնել մեքենայի ապակին:





XX
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



