Շոյգուն Պապիկյանին հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՀՀ ՊՆ
БЛОГՄարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։
Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



