Բոլոր դպրոցներում պետք է աղոթել ի փառս Ռուսաստանի․ Վլադիմիր Պուտինի խորհրդական
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին, որը նաև Ուկրաինայի հետ բանակցություններում ռուս բանագնացների թիմի ղեկավարն է, առաջարկել է երկրի բոլոր դպրոցներում առավոտյան աղոթել ի փառս Ռուսաստանի: Այս մասին Մեդինսկին ասել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում։
Մեդինսկին հիմնավորել է, որ նման պարտադիր աղոթք կա նաև Միացյալ Նահանգներում:
Նա պնդել է, թե Միացյալ Նահանգներում բոլոր պետական և մասնավոր դպրոցներում 150 տարի շարունակ ուսումնական օրը սկսվում է Ամերիկայի, դրա սիմվոլների և դրոշի համար կարճ աղոթքով:
«Պետք է փոխանակել երկրի, դրա պետական սիմվոլների և դրոշի համար աղոթելու ավանդույթը»,- հայտարարել է Մեդինսկին, ով ժամանակին զբաղեցրել է նաև Ռուսաստանի մշակույթի նախարարի պաշտոնը։
Նա ասել է, որ հենց այսօրվանից է պետք դպրոցներում սկսել աղոթել և դա օրենքով ամրագրելու համար քայլեր ձեռնարկել։
Նշենք, որ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը 1962 թվականին արգելել է պարտադիր աղոթքը դպրոցներում: