Թրամփը դատի է տվել Քլինթոնին և Դեմոկրատական կուսակցությանը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության դեմ՝ նրանց մեղադրելով իր և ՌԴ-ի միջև դավադրության մասին կեղծիքների տարածման միջոցով 2016-ի նախագահական ընտրությունների վերջնարդյունքի վրա ազդելու փորձի համար, հայտնում է Reuters-ը:
«2016 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Հիլարի Քլինթոնը և նրա կամակատարները կազմակերպեցին մի աներևակայելի դավադրություն, որը ցնցում է խիղճը և մարտահրավեր նետում ազգի դեմոկրատական հիմքերին: Գործելով համաձայնեցված՝ նրանք չարամտորեն դավադրություն են կազմակերպել՝ ներկայացնելով կեղծ պատմություն այն մասին, որ իրենց հանրապետական հակառակորդ Դոնալդ Թրամփը դավադրության մեջ էր թշնամական օտար պետության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Թրամփը պնդում է, որ ամբաստանյալների միակ նպատակը եղել է «նսեմացնել» իրեն և խաթարել իր հնարավորությունները ընտրություններում։
Քլինթոնի, Դեմոկրատական ազգային խորհրդի, այլ ղեկավար մարմինների և կուսակցության ֆունկցիոներների դեմ հայցը ներկայացվել է ԱՄՆ Ֆլորիդայի Արևելյան շրջանի դաշնային դատարան։