Էրդողանն Ալիևին համարում է «լավագույն վերլուծաբաններից մեկը» Ուկրաինայի հետ կապված իրավիճակում
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին համարում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի «լավագույն վերլուծաբաններից մեկը», գրում է ՌԻԱ Նովոստին։
«Տարածաշրջան այցելող ղեկավարների հետ քննարկում ենք նաեւ տարածաշրջանի խնդիրները։ Օրինակ՝ իմ եղբայր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեկօրյա այցի ժամանակ մեր հիմնական թեման Ռուսաստանն ու Ուկրաինան էին։ Նա այն առաջնորդներից է, որը բոլորից լավ գիտի Ռուսաստանը։ Նրա հարաբերությունները պարոն Պուտինի հետ քաջ հայտնի են»,- ասել է Էրդողանը:
Նա Ալիեւին անվանել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի «լավագույն վերլուծաբաններից մեկը»՝ նշելով, որ «հնարավորություն է ունեցել նրա հետ խոսել շատ բաց եւ հստակ»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



