Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհաքաղաքական «սադոմազոխիզմ». ո՞վ ո՞ւմ պատանդն է. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուկրաինայի շուրջ հակամարտության ռազմական էսկալացիան ռեզոնանս է առաջ բերել ոչ միայն Եվրոպայում, այլև ողջ աշխարհում։ Իրավիճակի բարդությունը վերլուծական շրջանակներում ավելի շատ դիտարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համատեքստում։ Ճիշտ է՝ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի տնտեսությունն էական վնասներ է կրելու, դա միանշանակ է, սակայն պետք է նկատի ունենալ, որ, ի տարբերություն շատ երկրների, Ռուսաստանը ռեսուրսների առումով ինքնաբավ երկիր է, և սահմանափակումներն, ի վերջո, հնարավորինս քիչ ցնցումներով կարող է հաղթահարել։ Մյուս կողմից էլ՝ ռուսական տնտեսությունը կարող է կենտրոնանալ Չինաստանի ուղղությամբ, որն ահռելի հնարավորություններ ունեցող շուկա է։

Իսկ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանող եվրոպական պետությունները, ռեսուրսների և հումքի մատակարարումների առումով շատ մեծ կախվածություն ունեն Ռուսաստանից։ Շատ ավելի էական կարևորություն ունի պարենային անվտանգությունը։ Ուկրաինայում պատերազմը շարունակվելու պատճառով տարբեր մասնագիտական կառույցներ արդեն իսկ իրենց խոր մտահոգություններն են հնչեցնում՝ կապված գյուղատնտեսական արտադրանքի գլոբալ պակասի հետ: Ռուսաստանը և Ուկրաինան ոչ միայն էական դերակատարություն ունեն համաշխարհային մատակարարումների շղթայում, այլև այնպիսի պարենային ապրանքների հիմնական արտադրողներն են, ինչպես ցորենը, գարին, եգիպտացորենը, ձեթի սերմերը և սոյայի հատիկները:

Բացի դրանից, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, ընդհանուր առմամբ, բացասական են ազդելու գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վրա, քանի որ այդ երկիրը կալիումի, ամոնիակի, միզանյութի և հողի համար այլ սննդանյութերի ու պարարտանյութերի խոշոր արտահանող է։ Այսօր արդեն ակնհայտ է, որ պարենային ապրանքների գները շեշտակի աճել են։ Օրինակ՝ ցորենի գինը հասել է վերջին 13 տարվա առավելագույնին, և հնարավոր է, որ ավելի բարձրանա։ Սպասվում է, որ պարենային ճգնաժամը հարվածելու է ոչ միայն Ասիայի ու Աֆրիկայի քիչ զարգացած և զարգացող պետություններին, այլև հենց եվրոպական երկրներին, որոնք պետք է պարենով ապահովեն ոչ միայն իրենց բնակչությանը, այլև իրենց երկրներ գաղթած հազարավոր ուկրաինացի փախստականներին։

Պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արդեն իսկ ընդգծում է, որ պարենային ապրանքների գների բարձրացման պայմաններում երկրի բնակչության ցածր ու միջին եկամուտ ունեցող խավը կարող է լուրջ խնդիրների բախվել, դրա համար էլ չի բացառել, որ պետությունը կարող է օգնություն տրամադրել այդ մարդկանց պարենային կտրոնների տեսքով։ Եվրոպան նաև լուրջ մարտահրավերի է բախվում՝ կապված էներգակիրների ներմուծման խնդրի հետ։ Եթե ռուսական նավթի փոխարեն Եվրոպան կարող է քիչ թե շատ այլ արդյունահանող երկրներից այն մատակարարել, ապա գազի խնդիրը բավական լուրջ է։ Խնդիրն այն է, որ ԵՄ-ն բնական գազի մոտ 40 %-ը ստանում է Ռուսաստանից, և գազ մատակարարող ոչ մի այլ երկիր չի կարող լրացնել ռուսական մատակարարումները։ Սա, իհարկե, հասկանում են նաև եվրոպական երկրների առաջնորդները։

Ռուսական գազից հատկապես մեծ կախվածություն ունի Գերմանիան, որի արդյունաբերության շահերից է բխում ռուսական գազի մատակարարումների նույնիսկ ավելացումը, սակայն ուկրաինական ճգնաժամի ֆոնին գերմանական իշխանությունները գնացին իրենց տնտեսական շահերին վնասող մի շարք քայլերի, օրինակ՝ որոշելով դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը: Եվրոպական երկրները Ռուսաստանից կախվածություն ունեն նաև մետաղական հումքի ներկրման տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին որոշ մետաղների, օրինակ՝ ալ յումինի, նիկելի և պղնձի գները հասել են ռեկորդային ցուցանիշների։ Եվ պատահական չէ, որ տարբեր փորձագիտական գնահատականների համաձայն, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները էականորեն դանդաղեցնելու և խոչընդոտելու են ԵՄ երկրների տնտեսական աճը։ Հավանական է համարվում նույնիսկ նոր ռեցեսիայի հնարավորությունը։

Ի տարբերություն Եվրոպայի, ԱՄՆ-ը հումքի մատակարարումների առումով առավել քիչ կախվածություն ունի Ռուսաստանից, այդ իսկ պատճառով այդ երկիրն ավելի անկաշկանդ կարող է գործել պատժամիջոցներ սահմանելու առումով։ Թվում է, թե տնտեսական հզորություն ունեցող եվրոպական երկրները պետք է առաջին հերթին շահագրգռված լինեին Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման համար միջնորդական ջանքերի գործադրման առումով, սակայն զարմանալի է, որ հավաքական Եվրոպան, տեղի տալով Վաշինգտոնի ճնշումներին, միակողմանի դիրքորոշում է որդեգրել՝ շարժվելով նոր պատժամիջոցների տրամաբանության, այսինքն՝ ինքնավնասման ճանապարհով։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե Եվրոպան ինչ-որ առումով դարձել է Վաշինգտոնի ու ՆԱՏՕ-ի գերին ու չի կարողանում դուրս գալ ստեղծված շրջապտույտից՝ մի տեսակ դառնալով սադոմազոխիստական գործելաոճի գեներատոր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank