Մյանմայի հյուսիսում սողանքը շուրջ 50 մարդու կյանք է խլել
ОБЩЕСТВОՄյանմայի հյուսիսային Կաչին նահանգում նեֆրիտի արդյունահանման հանքահորում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք սկսել ենք փրկարարական աշխատանքներն այս առավոտ, հայտնաբերվել է զոհվածներից 5-ի դին»,- լրագրողներին հայտնել են տեղական իշխանությունները:
Մյանմայի ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ շուրջ 50 մարդ համարվում է անհայտ կորած:
2015 թվականի նոյեմբերին նույն շրջանում տեղի էր ունեցել մեկ այլ սողանք, որը խլել էր 115 մարդու կյանք:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մյանմայի հյուսիսում է նեֆրիտի համաշխարհային պաշարների 90 տոկոսը, որն առանձնանում է իր բարձր որակով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



